Թվոց գրքի մեկնություն 23։10

Ա․ Լոխուխին

Ո՞վ կհաշվի Հակոբի ավազը, և Իսրայելի մեկ չորրորդ մասի թիվը։ Թող իմ հոգին մահանա արդարների մահով, և իմ վերջը թող լինի ինչպես նրանցը»։ (Սինոդական թարգ․)[10]
   
«Իսրայելի մեկ չորրորդ մասի թիվը»։ Հավանաբար այն բարձունքներից, որոնց վրա էր Բաղաամը, միայն հրեական երեք ցեղերի բանակներն էին երևում։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ո՞վ է ճշտել Յակոբի սերնդի թիւը, ո՞վ է հաշուել Իսրայէլի ցեղերը: Երա՜նի թէ ես մեռնէի այդ արդար մարդկանց հետ, եւ իմ յետնորդները լինէին նրա յետնորդների նման»:
(Արարատ թարգ․) Ո՞վ կարող է հաշվել Հակոբի փոշին, Ո՞վ կարող է հաշվել Իսրայելի մեկ քառորդ թիվը։ Թող իմ անձը արդարների մահով մեռնի, Եվ իմ վախճանը լինի նրանց նման»։
(Գրաբար) Ո¯ ճշգրտեաց զզաւակն Յակովբա, եւ ո համարեսցի զգունդսն Իսրայէղի. մեռցի անձն իմ ընդ անձին արդարոցն, եւ եղիցի զաւակ իմ իբրեւ զզաւակ նոցա: