Թվոց գրքի մեկնություն 24։22

Ա․ Լոպուխին

Բայց Կենը պիտի ավերվի, մինչև որ Ասուրը քեզ գեևւ տանի: (Սինոդական թարգ․)[22]
   

   Այն բանի հետևանքով է հունասլավոնական տեքստում համարի սկիզբը մեծ մասամբ տարբերվում եբրայականից և ռուսականից, քանի որ Յոթանասնիցը եբրայական «qain» բառը հասարակ («բույն»), իսկ «լեբաէր» բայը հատուկ («Բեովր») անվան իմաստով է հասկացել:

   Նկատի է առնվում կա՛մ Միջագետքի արքա Քուսարսաթեմի արշավանքը, (Դատ. 3:8), կա՛մ էլ ասորեստանցիների կողմից իսրայելցիների (նրանց հետ նաև կինեցիների) ստրկացումը:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) եթէ անգամ Բէորի հմտութեամբ կառուցուի ձեր բոյնը, միեւնոյնն է, ասորեստանցիները գերեվարելու են ձեզ»:
(Արարատ թարգ․) Բայց կենեցին ավերակ պիտի դառնա, Երբ Ասուրը գերի տանի քեզ»։
(Գրաբար) եւ եթէ լինիցի ի Բէովր բոյն խարդախութեան քո, Ասորեստանեայք գերեսցեն: