Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 1։5

Ա. Լոպուխին

Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսը սկսեց հայտնել այս օրենքներն՝ ասելով. (Սինոդական թարգ․)[5]
   
   «Բացատրել օրենքները»: Ելից, Ղևտացվոց և Թվոց գրքերում շարադրված օրենքների համեմատ Երկրորդումն Օրինացն ինչ որ նոր օրենքների համակարգում չէ․ Սա մեծամասամբ այն նույն օրենքների բարոյախրատական վերաշարադրումն է, որոնք գրի են առնված վերոհիշյալ գրքերում: Թ-ն նշում է. «Քառասուն տարին լրանալուց հետո, երբ Աստվածային սահմանմամբ (մահ անապատում) դատապարտվածները կործանվեցին, Աստված հրահանգեց հաշվառման ենթարկել նրանց այն նույն տարիքին հասած զավակներին, որում նրանց հայրերն են եղել առաջին մարդահամարի ժամանակ: Հենց այս զավակներին, որոնց Նա տանում էր ավետյաց երկիր, Աստված մարգարեի միջոցով սովորեցնում է այն օրենքը, որը տրվել էր նրանց անօրեն հայրերին» (Մեկնություն Երկրորդօրինաց գրքի, հարց 1):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Յորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսէսն սկսեց յայտնել այս օրէնքներն՝ ասելով.
(Արարատ թարգ․) Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց բացատրել այս օրենքը՝ ասելով.
(Գրաբար) յայնկոյս Յորդանանու յերկրին Մովաբու. սկսաւ Մովսէս մեկնել զաւրէնս զայսոսիկ` եւ ասէ: