ՍՈՒՐԲ ՊՕՂԻՔՏՈՍ ԶԻՆՈՒՈՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

 Պարծեսցին սուրբքն փառօք. եւ ցնծասցեն յաւիտենական ի վաստակս իւրեանց

յա­ւուր գալստեան Փրկչին. յորժամ գայ փառօք Հօր փառաւոր լինել ի մէջ սրբոց իւրոց:

(Շարակնոց)

 

Ք­րիս­տո­սի քաջ զօ­րա­կան սուրբ Պօ­ղիք­տո­սը (յու­նա­րէն՝ Էւգ­դոս, որ նշա­նա­կում է «բազ­մ­ա­ղօթք») Փոքր Հայ­քի Եփ­րատ գե­տի մօտ գտնո­ւող Մե­լի­տի­նէ քա­ղա­քից էր, ո­րը հա­յե­րը կո­չում են Մա­լա­թիա: Ծ­նո­ւել է Դե­կոս կայ­սեր թա­գա­ւո­րու­թեան ժա­մա­նակ­նե­րում ա­նո­ւա­նի ծա­գում ու­նե­ցող հե­թա­նոս ծնող­նե­րից: Չա­փա­հաս դառ­նա­լուն պէս փե­սա­յա­ցաւ քա­ղա­քի իշ­խա­նին, ո­րի ա­նունն էր Փե­լիքս, եւ նրա դստե­րը՝ Պաւ­ղի­նէին, կնու­թեան ա­ռաւ: Նա ար­քու­նի զօ­րա­կան­նե­րի հետ բարձ­րա­կարգ զի­նո­ւո­րա­կան աս­տի­ճան ու­նէր գնդում, ո­րը կոչ­ւում էր գե­ռաւ­նո­վօ­լոս, այ­սինքն՝ շան­թա­ռաք կամ կայ­ծակ­նար­կու:

 

Մե­լի­տի­նէում կար քրիս­տո­նեայ մէկ այլ զօ­րա­կան եւս, ո­րի ա­նունն էր Նէար­քոս: Աս­տու­ծոյ նա­խա­խնա­մու­թեամբ Պօ­ղիք­տո­սի ու նրա մի­ջեւ ծա­նօ­թու­թիւն հաս­տա­տո­ւեց, ո­րը վե­րա­ծո­ւեց մտեր­մու­թեան, իսկ այ­նու­հե­տեւ դար­ձան մի­մեանց հա­րա­զատ եղ­բայր­նե­րից ա­ռա­ւել սի­րե­լի ըն­կեր­ներ եւ մտե­րիմ բա­րե­կամ­ներ, ե­ղան եր­կու մար­մին­նե­րում մի հո­գի: Այս ջերմ մտեր­մու­թիւ­նից Պօ­ղիք­տո­սը յա­րեց քրիս­տո­նէու­թեա­նը ու թո­ղեց կուռ­քե­րի սնո­տի պաշ­տա­մունք­նե­րը: Տես­նե­լով իր բա­րե­կամ Նէար­քո­սի հա­մեստ եւ ա­ռա­քի­նի վար­քը՝ իր ան­ձի մէջ ըն­դօ­րի­նա­կում էր նրա ա­ռա­քի­նու­թիւն­ներն ու օր­ըստ­օ­րէ ա­ռա­ջա­դի­մում: Դե­ռեւս չմկրտո­ւած՝ ապ­րում էր կա­տա­րեալ քրիս­տո­նէա­կան վար­քով եւ ե­րե­ւում էր որ­պէս պտղա­լից ձի­թե­նի՝ ար­ժա­նի տնկո­ւե­լու Աս­տու­ծոյ Տա­նը: Իսկ Նէար­քոսն ան­դա­դար եր­կուն­քի մէջ էր, որ­պէս­զի նրան պա­տո­ւաս­տէր բա­րի ձի­թե­նուն:

 

Այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում բո­լոր տե­ղե­րում ընդ­դէմ քրիս­տո­նեա­նե­րի տա­րա­ծո­ւեց Դե­կոս ու Վա­ղե­րիա­նոս ինք­նա­կալ­նե­րի դա­ռը հրա­մա­նը, ո­րը ար­քու­նի հրո­վար­տակ­նե­րով տա­րա­ծո­ւեց քա­ղա­քից քա­ղաք: Ըստ այդ հրա­մա­նի՝ ով պաշ­տա­մունք մա­տու­ցէր կուռ­քե­րին, խա­ղա­ղու­թիւն կը վա­յե­լէր, իսկ ով յանձն չառ­նէր, մա­հո­ւամբ կորս­տեան կը մատ­նո­ւէր, իսկ նրա ու­նե­ցո­ւած­քը ա­ւար կը վեր­ցո­ւէր: Հ­րո­վար­տա­կը հա­սաւ նաեւ Մե­լի­տի­նէ՝ Փե­լիքս իշ­խա­նին, որ­պէս­զի սա գտնէր քրիս­տո­նեա­նե­րին եւ մա­հու չափ տան­ջանք­նե­րի են­թար­կէր:

 

Երբ Նէար­քո­սը լսեց այս մա­սին, մտա­ծեց, որ ըստ այդ հրա­մա­նի ի­րեն՝ որ­պէս քրիս­տո­նեայ, կը բռ­նեն ու մա­հո­ւան կը մատ­նեն, ո­րի հա­մար սկսեց պատ­րաս­տել իր ան­ձը՝ մեռ­նե­լու Ք­րիս­տո­սի անուան հա­մար: Սա­կայն նա յոյժ տրտմում եւ հո­գում էր իր սի­րե­լի բա­րե­կա­մի՝ Պօ­ղիք­տո­սի հա­մար, քան­զի ան­հանգս­տա­նում էր, թէ մի­գու­ցէ նա կը զրկո­ւի պսակ­նե­րից` չմկրտո­ւած լի­նե­լու ու ճըշ­մա­րիտ հա­ւա­տի մէջ դե­ռեւս հաս­տա­տո­ւած չլի­նե­լու պատ­ճա­ռով: Ճմլ­ւում էր նրա սիր­տը, որով­հե­տեւ սպա­սում էր, որ յա­ւի­տեան պի­տի բա­ժա­նո­ւի իր այդ­քան սի­րե­լի ան­ձից, եւ սաս­տիկ տխրու­թիւ­նից չէր կա­րո­ղա­նում հա­մար­ձակ նա­յել իր բա­րե­կա­մի ե­րե­սին: Երբ տես­նում էր նրան, ցա­ւա­գին հե­ծե­ծում էր, գա­լար­ւում էին ա­ղիք­նե­րը, ու լըց­ւում էր խոր թա­խի­ծով: Ա­ռանձ­նա­նում էր, լա­լիս դառ­նա­պէս եւ ուժ­գին պա­ղա­տանք­նե­րով ա­ղօ­թում ն­րա հա­մար: Պօ­ղիք­տո­սը, մէկ-եր­կու ան­գամ տես­նե­լով նրա տրտմու­թիւ­նը, հարց­րեց պատ­ճա­ռը, իսկ Նէար­քո­սը չէր հա­մար­ձակ­ւում ա­սել այն, ինչ ու­նէր սրտում: Սա­կայն Պօ­ղիք­տո­սի եր­կար թա­խան­ձանք­նե­րից յե­տոյ ա­սաց. «Ինչ­պէ՞ս չտրտմեմ, ո՛վ սի­րե­լի բա­րե­կամ, քան­զի շու­տով պատ­րաստ­ւում է քակ­տո­ւել իմ ու քո մի­ջեւ ե­ղած անխ­զե­լի թո­ւա­ցող սի­րոյ կա­պը, ո­րի հա­մար մոր­մոք­ւում է սիրտս»: Սա լսե­լով՝ Պօ­ղիք­տոսն ա­լե­կո­ծո­ւեց եւ վա­րա­նե­լով դար­ձեալ հարց­րեց. «Որ­տե­ղի՞ց են քեզ այդ տխուր մտքե­րը, ո՛վ իմ սի­րե­լի Նէար­քոս: Ա­սա՛ հա­մար­ձակ, ա­ղա­չո՛ւմ եմ քեզ, ի՞նչ կայ քո սրտում»: Նէ­ար­քոսն ա­սաց. «­Չե՞ս լսել ար­դեօք Ք­րիս­տո­սի ծա­ռա­նե­րի հա­մար ար­ձա­կո­ւած ար­քու­նի հրո­վար­տա­կը, որն ինձ մա­հո­ւամբ պի­տի բա­ժա­նի քե­զա­նից ու քեզ թող­նի կորս­տա­կան ցա­ւա­լի վի­ճա­կում: Ես մե­ծա­պէս տրտում եմ ոչ թէ իմ, այլ քեզ հա­մար»: Այն­ժամ ե­րա­նե­լի Պօ­ղիք­տոսն ասաց. «Եր­բէք մի՛ տրտ­միր ինձ հա­մար, քան­զի ինչ­պէս դու, այն­պէս էլ ես Ք­րիս­տո­սի հա­ւա­տա­րիմ ծա­ռան եմ ու մեր Ք­րիս­տոս Փրկ­չից, Ում դա­ւա­նում եմ որ­պէս ճշ­մա­րիտ Աս­տո­ւած, ակն­կա­լում եմ մաս եւ բա­ժին ու­նե­նալ Իր ընտ­րեալ­նե­րի հետ, ո­րի առ­հա­ւատ­չեան կան­խա­պէս ստա­ցել եմ տե­սիլ­քով: Քան­զի ե­րա­զում տես­նում էի, որ Ք­րիս­տոս իմ վրա­յից հա­նեց զի­նո­ւո­րա­կան աղ­տո­տո­ւած քղա­մի­դը, զգես­տա­ւո­րեց ինձ պայ­ծառ հան­դերձ­նե­րով ու թե­ւա­ւոր ձի տո­ւեց: Գի­տեմ, որ ինձ­նից վեր­ցո­ւած աղ­տե­ղի պատ­մու­ճա­նը իմ երկ­րա­ւոր զի­նո­ւո­րու­թեան կար­գում հե­թա­նո­սու­թեան մէջ ե­ղած նախ­կին վի­ճակն էր: Պայ­ծառ զգեստ­նե­րը ցոյց էին տա­լիս, որ պէտք է վկա­յա­կան մա­հով երկ­րա­ւոր զի­նո­ւո­րու­թիւ­նից անց­նեմ փա­ռա­ւոր կար­գի մէջ, իսկ թե­ւա­ւոր ձին իմ ա­րա­գաթ­ռիչ ըն­թացքն է երկ­րից դէ­պի եր­կինք: Արդ, լու­սա­ւո­րո­ւել է իմ միտ­քը, եւ ժամն է ինձ մար­տի­րո­սա­նա­լու ու մկրտո­ւե­լու իմ ա­րեամբ, ե­թէ չհասց­նեմ ըն­դու­նել Ա­ւա­զա­նով մկրտու­թիւ­նը, ո­րին փա­փա­գում եմ»: Նէար­քո­սը, լսե­լով Ք­րիստո­սի վկա­յի լու­սա­ւոր խօս­քե­րը, զուար­թա­ցաւ հո­գով, լցո­ւեց մեծ խնդու­թեամբ եւ ա­սաց. «­Դու քո ան­ձի հա­մար գտել ես ցան­կա­լի ճշմա­րիտ Լոյ­սին՝ մեր Ք­րիս­տոս Աստ­ծուն: Եւ արդ, ու­րախ եմ ի Տէր, որ ես ար­ժա­նի ե­ղայ գտնե­լու այդ­պի­սի բա­րե­կամ»:

 

Ա­պա Պօ­ղիք­տո­սը Հո­գով լցո­ւած գնաց իր ա­նե­րոջ՝ քա­ղա­քի Փե­լիքս իշ­խա­նի մօտ ու ա­ռանց յայտ­նե­լու իր քրիս­տո­նեայ լի­նե­լը նրա­նից խնդրեց քրիս­տո­նեա­նե­րի հա­մար ար­ձա­կո­ւած ար­քու­նի հրո­վար­տա­կը: Երբ կար­դաց ա­նի­րաւ հրա­մա­նը, չկա­րո­ղա­նա­լով հան­դուր­ժել հե­թա­նո­սա­կան կու­րու­թիւ­նը, այն պատ­ռե­լով գցեց գետ­նին եւ դուրս ե­կաւ տնից: Ու տե­սաւ, որ հե­թա­նոս­նե­րը, ղո­ղանջ­ներ ար­ձա­կե­լով, բարձ­րաց­րած բե­րում էին թո­ւով տաս­ներ­կու կա­ւե­ղէն կուռ­քեր եւ տա­նում էին՝ հրա­պա­րա­կաւ դնե­լու զո­հա­սե­ղա­նի վրայ: Պօ­ղիք­տոսն ա­րագ ա­ռաջ ան­ցաւ նրան­ցից, ցած գցե­լով՝ ջար­դեց կուռ­քերն ու ոտ­քի տակ տա­լով՝ ման­րեց­րեց: Սա­կայն այդ պա­հին ոչ ոք չհա­մար­ձա­կո­ւեց նրան բռնել, ո­րով­հե­տեւ նա քա­ղա­քա­պե­տի փե­սան էր:

 

Իսկ Փե­լիքս իշ­խա­նը, ի­մա­նա­լով, թէ ինչ է ա­րել Պօ­ղիք­տո­սը, յոյժ տրտմեց, ո­րով­հե­տեւ ին­քը պէտք է վրէժխն­դիր լի­նէր եւ չար­չա­րէր քրիս­տո­նեա­նե­րին, ինչ­պէս որ հրա­մա­յել էր թա­գա­ւո­րը: Մեծ ցաւ էր ապ­րում փե­սա­յին կորց­նե­լու հա­մար, ո­րի հա­մար կան­չեց նրան ու սկսեց քաղց­րու­թեամբ խրա­տել, որ հրա­ժա­րո­ւի քրիս­տո­նէու­թիւ­նից, «ա­պա թէ ոչ,- ա­սաց,- ո՛չ մարդ­կան­ցից ո­րե­ւէ մէ­կը եւ ո՛չ էլ ան­մահ աս­տո­ւած­նե­րից մէ­կը չի՛ կա­րող նե­րել քո յան­դգնու­թիւնն ու հա­մար­ձա­կու­թիւ­նը, ո­րով փըշ­րե­ցիր կուռ­քե­րի ար­ձան­նե­րը: Եւ ինչ­պէ՞ս ես յանձն առ­նում զրկո­ւել ըն­տա­նի­քից ու զա­ւակ­նե­րից, այ­րի­աց­նել իմ դստե­րը եւ հե­ռա­նալ կեան­քից ոչ թէ սո­վո­րա­կան մա­հով, այլ մա­հա­պարտ­նե­րի օ­րէն­քով՝ իբ­րեւ չա­րա­գործ»: Պօ­ղիք­տո­սը պա­տաս­խա­նեց. «Այ­սու­հե­տեւ չեմ հո­գում ո՛չ զա­ւակ­նե­րիս, ո՛չ կը նոջս ու ոչ էլ երկ­րա­ւոր այլ բա­նե­րի մա­սին, այլ տեն­չում եմ երկ­նա­ւոր ա­նանց վա­յել­չու­թեա­նը եւ ա­նա­պա­կան պսակ­նե­րին»: Այն­ժամ լա­լա­գին նրան մօ­տե­ցաւ կի­նը՝ Պաւ­ղի­նէն: Սկ­սեց բարձ­րա­ձայն ող­բալ ու մեծ ա­ղա­չանք­նե­րով հա­մո­զել ա­մուս­նուն՝ թող­նել Ք­րիս­տո­սին եւ ոչ թէ կուռ­քե­րին: Ար­տա­սուք­նե­րով նոյնն էին խնդրում նրա բա­րե­կամ­ներն ու ծա­նօթ­նե­րը, բայց ե­րա­նե­լին ա­մե­նե­ւին տե­ղի չէր տա­լիս բա­րե­կամ­նե­րի թա­խան­ձանք­նե­րին եւ կնոջ ար­տա­սուք­նե­րին, այլ ջա­նում էր Տի­րոջ խօս­քով նրանց ճշմար­տու­թեան ճա­նա­պար­հին դարձ­նել: Այն­ժամ իշ­խա­նը, քաղց­րու­թիւ­նը դառ­նու­թեան փո­խար­կե­լով, դա­հիճ­նե­րին հրա­մա­յեց հա­րո­ւա­ծել նրա բե­րա­նին ու սպառ­նաց դա­ռը չար­չա­րանք­նե­րով հե­ռաց­նել կեան­քից: Իսկ սուրբ վկան, զո­ւար­թու­թեամբ ըն­դու­նե­լով հա­րո­ւած­նե­րը, շտա­պում էր հաս­նել ա­րեամբ մկրտու­թեա­նը եւ վկա­յու­թեան հան­դէ­սին: «­Պատ­րա՛ստ եմ,- ա­սաց,- մեռ­նել Տի­րոջ ա­նո­ւան հա­մար տե­սակ-տե­սակ չար­չա­րանք­նե­րով ու դա­ռը կտտանք­նե­րով, քան­զի իմ կեան­քը Ք­րիս­տոս է, իսկ մեռ­նե­լը՝ շահ: Ինձ փառք եմ հա­մա­րում զի­նո­ւո­րագ­րո­ւել ան­մահ Ար­քա­յին, Ով ինձ խա­ւա­րից դէ­պի լոյս կան­չեց: Ես տես­նում եմ իմ Փրկ­չին, Ով մերձ է ինձ եւ զօ­րաց­նում է իմ ան­ձը»: Կի­նը՝ Պաւ­ղի­նէն, դար­ձեալ ար­տա­սուք­նե­րով թա­խան­ձեց Պօ­ղիք­տո­սին խնա­յել իրեն ու ըն­տա­նի­քին եւ դա­ռը մա­հո­ւամբ չկորց­նել ե­րի­տա­սարդ կեան­քը: Իսկ ա­ռա­քի­նի նա­հա­տա­կը, տես­նե­լով, որ չա­րը կա­մե­նում է պատ­րել ի­րեն կնոջ ու ըն­տա­նի­քի հան­դէպ գու­թի մի­ջո­ցով, սկսեց կշտամ­բել նրան՝ ա­սե­լով. «Ինձ հա­մար լաց մի՛ եղիր, այլ լաց ե­ղիր քո եւ քո հօր տան հա­մար, քան­զի պաշ­տում էք անմ­ռունչ կուռ­քե­րին, ո­րի հա­մար ա­հեղ Ա­րար­չի ար­դար դա­տաս­տա­նով դուք` ձեր որ­դի­նե­րով հան­դերձ, մշտնջե­նա­ւո­րա­պէս գե­հե­նը պի­տի ժա­ռան­գէք: Իսկ ե­թէ լսէք ինձ, կեան­քի խորհր­դա­տու կը լի­նեմ ձեզ. թո­ղէ՛ք ձեր սնո­տի պաշ­տա­մունք­ներն ու ճա­նա­չե­ցէ՛ք ձեր Ա­րա­րիչ ճշմա­րիտ Աստ­ծուն: Ինչ­պէ՞ս չէք տես­նում ձեր աս­տո­ւած­նե­րի ստու­թիւ­նը, ո­րոնց ես, մահ­կա­նա­ցու մարդ լի­նե­լով, ցած գցե­ցի եւ փշրե­ցի: Եւ ա­հա դուք կա­րօտ էք նոր աս­տո­ւած­նե­րի: Դէ՛, ե­կէք լսե­ցէ՛ք ինձ, թշո­ւառ­նե՛ր, ու ե­րա­նե­լի կը լի­նէք, ճա­նա­չե­ցէ՛ք ձեր ճշմա­րիտ Աստ­ծուն, Ով Իր սի­րե­լի­նե­րին յա­ւի­տե­նա­կան ան­մա­հու­թիւն է պար­գե­ւում»:

 

Այս­պէս քա­րո­զե­լով՝ սուր­բը կռա­պաշտ­նե­րից շա­տե­րին դարձ­րեց դէ­պի Ճշ­մար­տու­թիւ­նը, ո­րի հա­մար ամ­բո­խը սրտմտե­լով ա­ղա­ղա­կեց իշ­խա­նին, որ շտապ վե­րաց­նի նրան մէջ­տե­ղից, «որ­պէս­զի,- ա­սում էին,- իր խօս­քե­րի հմա­յու­թեամբ չմո­լո­րեց­նի բո­լո­րին»: Եւ դա­տա­ւո­րը նրա հա­մար գլխատ­ման վճիռ ար­ձա­կեց:

 

Երբ ե­րա­նե­լին` բազ­մամ­բոխ ժո­ղովր­դով հան­դերձ, խնդու­թեամբ գնում էր իր նա­հա­տակ­ման վայ­րը, նրան ըն­դա­ռաջ ե­կաւ իր սի­րե­լի բա­րե­կամ ­Նէար­քոսն ու խնդու­թեամբ ող­ջու­նեց նրան: Իսկ սուր­բը, տես­նե­լով նրան, ա­սաց. «Ո՛վ սի­րե­լիդ իմ, ա­հա հա­սաւ ժա­մը, որ վա­յե­լեմ քեզ հետ ար­դիւ­նաւէտ բա­րե­կա­մու­թեան պտու­ղը, տալ ան­ցա­ւոր կեան­քը Ք­րիս­տո­սի սի­րոյ հա­մար եւ ըն­դու­նել յաւի­տե­նա­կա­նը: Ա­հա տես­նում եմ լու­սա­տե­սիլ մէ­կին, որն ինձ փու­թալ է տա­լիս մկրտո­ւել իմ արեամբ: Ու մի՛ տրտմիր այն բա­նի հա­մար, որ քեզ­նից ա­ռաջ պի­տի ստա­նամ պսա­կը, քան­զի առատ են մեր ­Բա­րե­րար Աս­տու­ծոյ տուր­քե­րը: Եւ արդ, իմ եղ­բայր ­Նէար­քոս, մի՛ մո­ռա­ցիր մեր անխ­զե­լի սէ­րը»:

 

Իսկ դա­հիճ­նե­րը զայ­րա­նում էին սուր­բի վրայ ու շտա­պեց­նում  ա­րագ հաս­նել գլխատ­ման վայ­րը, ուր եւ հա­տե­ցին նրա գլու­խը: Եւ այդ­պէս ­Տի­րոջ` մօտ 249 կամ 250 թո­ւա­կա­նին ե­րա­նե­լի ­Պօ­ղիք­տո­սը նա­հա­տա­կո­ւեց ի Ք­րիս­տոս:

 

Այն­ժամ ­Նէար­քո­սը, միա­բա­նո­ւե­լով այլ բա­րե­պաշտ քրիս­տո­նեա­նե­րի հետ, հա­մո­զեց դա­հիճ­նե­րին ու վերց­րեց սուր­բի մար­մի­նը: Ն­րան մեծ պա­տո­ւով ամ­փո­փեց մի ար­ժա­նա­ւոր վայ­րում, ուր եւ յե­տոյ մա­տուռ կա­ռու­ցո­ւեց: Ք­րիս­տո­նեա­նե­րի հա­մար այն դար­ձաւ ուխ­տա­տե­ղի, իսկ բա­զում հիւանդ­ներ յայտ­նա­պէս բժշկու­թիւն ստա­ցան:

 

Ա­սում են նաեւ, թէ ե­րա­նե­լի ­Նէար­քո­սը, սպի­տակ կտաւ­ներ վերց­նե­լով, հա­ւա­տով շա­ղա­խեց դրանք սուրբ ­Պօ­ղիք­տո­սի ա­րեամբ ու տա­րաւ իր քա­ղա­քը՝ ­Կա­նա­նէով­տօն: Օ­րեր անց, ինչ­պէս ա­սում են, հրկիզ­ման են­թար­կո­ւե­լով, նա­հա­տա­կո­ւեց նաեւ ին­քը, սա­կայն այդ մա­սին յստակ վկա­յա­բա­նու­թիւն չկայ: