Հարսն ասէ:
1. Համբուրեսցէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյ. զի բարի են ստինք քո քան զգինի,
2. եւ հոտ իւղոց քոց քան զամենայն խունկս: Եւղ անոյշ հեղեալ է անուն քո. վասն այսորիկ աւրիորդք սիրեցին զքեզ,
3. եւ ձգեցին զքեզ: Զհետ հոտոյ իւղոց քոց ընթասցուք մեք: Աւրիորդացն պատմէ հարսնն վասն փեսային` զոր ինչ շնորհեաց նմա: Տարաւ զիս արքայ ի սենեակ իւր: Հարսինն պատմեալ աւրիորդացն. Եւ նոքա ասեն: Ցնծասցուք` եւ ուրախ լիցուք մեք ի քեզ. եւ սիրեսցուք զստինս քո քան զգինի: Աւրիորդքն հարսինն բարբառին զանուն փեսային: Ուղղութիւն սիրեաց զքեզ: Հարսնն ասէ:
4. Սեաւ եմ ես եւ գեղեցիկ դստերք Երուսաղէմի, իբրեւ զվրանս Կեդարու, եւ իբրեւ զխորանն Սողոմոնի:
5. Մի հայիք ընդ իս, զի ես սեւացեալ թխացայ: Քանզի խեթիւ հայեցաւ ընդ իս արեգակն: Որդիք մաւր իմոյ մարտեան ընդ իս, եւ եդին զիս պահապան այգեստանի. զի զայգին իմ ոչ պահեցի: Հարսնն ցփեսայն ասէ:
6. Պատմեա ինձ զոր սիրեաց անձն իմ. ո՞ւր հովուես, ո՞ւր հանգուցանես ի միջաւրէի. գուցէ լինիցիմ իբրեւ զընկեցեալն յերամակս ընկերաց քոց: Փեսայն ցհարսնն ասէ:
7. Եթէ ոչ ծանիցես զանձն քո գեղեցիկդ ի կանայս. ելեր դու զհետ գարշապարացն հաւտից, եւ արածես զուլս քո ի վրանս հովուաց:
8. Երիվարացն իմոց ի կառսն Փարաւոնի նմանեցուցի զքեզ մերձաւորդ իմ: 0րիորդքն ցհարսն ասեն:
9. Քանզի գեղեցկացան ծնաւտք քո իբրեւ զտատրակի. պարանոց քո իբրեւ զմանեակս:
10. Նմանութիւն ոսկւոյ արասցուք քեզ` հանդերձ կիտուածովք արծաթոյ,
11. մինչչեւ արքայ ի գիրկս իւր ընկալցի զքեզ: Հարսնն ցիւր անձնն եւ ցփեսայն ասէ: Նարդոս իմ ետ զհոտ իւր.
12. ծրար ստաշխին է եղբաւրորդին իմ ինձ. ի մէջ ստեանց իմոց հանգիցէ:
13. Ողկոյզ նոճոյ է եղբաւրորդին իմ ինձ. ի մէջ այգեստանեացն Ենգադդայ: Փեսայն ցհարսն ասէ:
14. Ահաւադիկ կաս գեղեցիկ մերձաւոր իմ. ահաւադիկ կաս գեղեցիկ. աչք քո աղաւնիք: Հարսնն ցփեսայն ասէ:
15. Ահաւադիկ կաս բարենշան եղբաւրորդեակ իմ. այլ եւ գեղեցիկ առ գահոյս մեր հովանաւոր:
16. Գերանք տանց մերոց մայրք. դարաւանդք մեր նոճք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: