Գիրք` 27. Երգ Երգոց

Գլուխ 2

 

Փեսայն ցիւր անձնն եւ ցհարսնն ասէ:
1. Ես ծաղիկ դաշտաց` շուշան հովտաց:

2. Իբրեւ շուշան ի մէջ փշոց. այնպէս մերձաւորդ իմ ի մէջ դստերաց: Հարսնն ցփեսայն ասէ:

3. Իբրեւ խնծորի ի փայտս անտառի, այնպէս եղբաւրորդիդ իմ ի մէջ ուստերաց: Ընդ հովանեաւ նորա ցանկացայ նստել` եւ նստայ. եւ պտուղ նորա քաղցր է ի կոկորդի իմում: Ցօրիորդսն հարսնն ասէ:

4. Մուծէք զիս ի տուն գինւոյ, կարգեցէք ի վերայ իմ զսէր.

5. հաստատեցէք զիս իւղով. կուտեցէք յիս խնձոր. զի խանդակաթ եմ ես սիրով:

6. Ձախ նորա ընդ գլխով իմով. եւ աջ նորա պատեսցէ զինեւ: Հարսն ցաւրիորդսն ասէ:

7. Երդմնեցուցանեմ զձեզ, դստերք Երուսաղէմի, ի զաւրութիւնս եւ յուժգնութիւնս անդաստանի, եթէ յառնիցէք` զարթուսջիք զսէրն մինչչեւ կամեսցի: Լուաւ զձայն փեսային եւ ասէ:

8. Ձայն եղբաւրորդւոյ իմոյ. ահաւասիկ սա եկն վազս առնու ի վերայ լերանց` խաղաղացեալ ի վերայ բլրոց:

9. Նման է եղբաւրորդին իմ այծեման կամ որթուց եղանց ի վերայ լերանց Բեթելայ: Հարսնն նշան տայ աւրիորդացն զփեսայէն, եւ ասէ: Ահաւասիկ սա եկաց յայնկոյս որմոյն մերոյ, կարկառեալ ընդ պատուհանս, հայեցեալ ընդ վանդակապատն:

10. Պատասխանի տայ եղբաւրորդին իմ ինձ` եւ ասէ, արի եկ մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ:

11. Զի ահա ձմեռն անց. անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան.

12. ծաղիկք երեւեցան յերկրի մերում. ժամանակ եհաս յատանելոյ` ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում:

13. Թզենի արձակեաց զբողբոջ իւր. որթք մեր ծաղկեալք ետուն զհոտ իւրեանց: Արի եկ մերձաւոր իմ, գեղեցիկ իմ,

14. աղաւնի իմ` եւ եկ դու աղաւնեակ իմ ընդ հովանեաւ վիմիդ առ պատուարաւ: Երեւեցո ինձ զերեսս քո, եւ լսելի արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է` եւ տեսիլ քո գեղեցիկ: Ցաւրիորդսն փեսայն ասէ զայս ինչ:

15. Կալարուք մեզ աղուեսունս մանրկունս զապականիչս այգեաց. եւ որթք մեր ծաղկեսցեն: Հարսն ասէ զայս ինչ:

16. Եղբաւրորդին իմ ինձ` եւ ես նմա որ հովուէն ի մէջ շուշանաց`

17. մինչչեւ տիւն լուսաւորեսցէ` եւ ստուերքն շարժեսցին: Դարձիր նմանեաց դու, եղբաւրորդի իմ այծեման կամ որթուց եղանց ի վերայ լերանց խնկաբերաց: