1. Խորհեցան յանձինս իւրեանց զանուղղայս եւ ասեն. Սակաւ եւ ցաւագին են կեանք մեր, եւ ոչ գոյ բժշկութիւն ի վախճանի մարդոյ. եւ չերեւեցաւ որ դարձաւ ի դժոխոց:
2. Զի յանկարծակի իմն եղաք. եւ յետ այսորիկ լինիցիմք իբրեւ չեղեալք: Զի իբրեւ զծուխ է շունչ յըռնգունս մեր, եւ իբրեւ զկայծակն բան ի շարժման սրտի մերում:
3. Յորոյ շիջանելն`մոխիր լինի մարմինն. եւ ոգին սփռի իբրեւ զաւդ թոյլ:
4. Եւ անունս մեր մոռասցի ժամանակաւ. եւ ոչ ոք յիշատակեսցէ զգործս մեր: Անցցեն կեանք մեր իբրեւ զհետս ամպոյ, եւ իբրեւ զշամանդաղ ցրուեսցին հալածեալք ի ճառագայթից արեգական, եւ ի տապոյ նորա ծանրացեալք:
5. Զի անցք ստուերի են կեանք մեր, եւ չիք խափան վախճանի մարդկան, զի կնքեցաւ եւ ոչ ոք դարձուցանէ:
6. Արդ եկայք` եւ վայելեսցուք ի բարութիւնս որ կանս. եւ վարեսցուք արարածովքս զբաղեալք իբրեւ ի մանկութեան:
7. Պէսպէս գինեաւք եւ անոյշ իւղովք լցցուք. մի անցցէ առ մեւք ծաղիկ գարնայնոյ:
8. Բոլորիւք վարդից պսակեսցուք` մինչ չեւ թառամեալ իցեն:
9. Մի ոք ամենեւին լիցի անմասն ի մեծամեծար ուրախութենէս մերմէ. յամենայն տեղիս թողցուք զնշանակ ուրախութեան: զի այն է բաժին մեր, եւ սոյն վիճակ:
10. Բռնադատեսցուք զտնանկն անիրաւութեամբ. մի խնայեսցուք յայրին. մի խորշեսցուք ի բազմանակեայ ալեաց ծերոյն:
11. Եւ աւրէնս արդարութեան բռնութիւն մեր եղիցի: զի տկարութիւն անպիտան յանդիմանի:
12. Դարանակալ լիցուք արդարոյն, զի դժպհի եղեւ մեզ. եւ հակառակ կայ գործոց մերոց: եւ նախատինս դնէ մեզ զյանցանս աւրինացն եւ բամբասէ զմեղաւք մանկութեան մերոյ:
13. Խոստանայ ունել զգիտութիւն Աստուծոյ, եւ որդի Տեառն զանձն իւր անուանէ:
14. Եւ եղեւ ի յանդիմանութիւն մտաց մերոց:
15. Ծանր է մեզ եւ տեսանելն զնա. զի աննման են այլոց կեանք նորա` եւ այլազգի շաւիղք նորա:
16. Ի գարշութիւն համարեցաք նմա. եւ խորշի ի ճանապարհաց մերոց` իբրեւ ի պղծութեանց: երանէ զվախճան արդարոց. եւ հպարտացեալ` կոչէ հայր զԱստուած:
17. Տեսցուք թէ ճշմարի՞տ իցեն բանք նորա. եւ փորձեսցուք զվախճան նորա:
18. Եթէ իցէ արդարեւ որդի Աստուծոյ` պաշտպանեսցէ նմա. եւ փրկեսցէ զնա Աստուած ի ձեռաց հակառակորդաց:
19. Թշնամանաւք եւ գանիւք խոշտանգեսցուք զնա: Եթէ լինիցի՞ այցելութիւն նմա. զի զչափ առցուք զհեզութեան նորա, եւ խելամուտ լիցուք անոխակալութեան նորա:
20. Մահու խայտառակութեան դատեսցուք զնա. եթէ լինիցի՞ այցելութիւն նմա ի բանից իւրոց:
21. Զայս խորհեցան եւ խաբեցան. զի կուրացոյց զնոսա չարութիւնն իւրեանց:
22. եւ ոչ ծանեան զխորհուրդս Աստուծոյ, եւ ոչ վարձուց ակն կալան սրբութեան. եւ ոչ ընտրեցին զպատիւ ոգւոց անարատից:
23. Զի Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութեան, եւ ի պատկեր իւրոյ բարերարութեանն արար զնա:
24. Նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ:
25. եւ փորձեն զնա որ նորա վիճակին սակի են:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: