1. Է չարութիւն զոր տեսի ի ներքոյ արեգական, եւ բազում է յոյժ ի վերայ մարդոյ:
2. Այր մի որում տացէ Աստուած մեծութիւնս եւ ինչս եւ փառս, եւ ոչինչ պակաս իցէ անձին իւրում յամենայնէ որում ցանկանայցէ. եւ ոչ առնիցէ զնա Աստուած իշխան ուտել ի նմանէ. զի այր աւտար կերիցէ զնա: եւ այն ընդ ունայնութիւն է` եւ ախտ չար:
3. Եթէ ծնցի այր հարիւր, եւ ամս բազումս կեցցէ. եւ եւս բազում եղիցին աւուրք ամաց նորա. եւ անձն նորա ոչ յագեսցի ի բարեաց անտի, եւ գերեզման եւս ոչ գտցի նմա. ես ասացի թէ լաւ է քան զնա վիժածն:
4. զի ունայնութեամբ եկն` եւ խաւարաւ գնաց, եւ ի խաւարի անուն նորա ծածկեսցի:
5. Քանզի զարեւ ոչ ետես` եւ ոչ գիտաց, զի՞նչ է հանգիստ սորա քան զնորա:
6. Եւ եթէ եկաց նա զհազար ամաց ելս, եւ զբարութիւն ինչ ոչ ետես` միթէ ո՞չ երթայցէ ամենայն ի մի տեղի:
7. Ամենայն ջան մարդոյ ի բերան իւր, եւ սակայն անձն նորա ոչ յագեսցի:
8. Զի՞նչ առաւելութիւն է իմաստնոյն քան զանմտին, զի տնանկն գիտէ երթալ առաջի կենաց իւրոց:
9. Լաւ է տեսիլ աչաց քան զգնացեալն ոգւով: սակայն եւ այն ունայնութիւն է` եւ յաւժարութիւն ոգւոյ:
10. Որ ինչ եղեւն` ահա անուն կոչեցեալ է նմա. եւ յայտնի եղեւ որպիսի ինչ է մարդ. եւ ոչ կարէ դատել ընդ հզաւրին քան զնա:
11. Զի են բազում բանք` որ յաճախեն զընդունայնութիւնս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: