1․ Պատգամ Տեառն որ եղև առ Յովէլ Բաթուէլի յաւելի յաւուրս Եզեկիայ։
2. Լուարո՛ւք զայս ծերք, և ո՛ւնկն դիք ամենայն բնակիչք երկրի. եթէ եղեա՞լ է այսպիսի ինչ յաւուրս ձեր, կամ յաւուրս հարցն ձերոց։
3. Պատմեցէ՛ք զայս որդւոց ձերոց. և որդի՛ք ձեր որդւոց իւրեանց. և որդիք նոցա յա՛զգ յայլ։
4․ Զմնացորդս թրթրոյ եկեր մարախ, և զմնացորդս մարախոյ՝ եկեր ջորեակ, և զմնացորդս ջորեկի եկե՛ր երևիլ։
5. Սթափեցարո՛ւք արբեալք ի գինւոյ, և լացէ՛ք և զգացարո՛ւք ամենեքեան որ ըմպէք գինի ցարբենալ. զի բարձա՛ւ ի բերանոյ ձերմէ ուրախութիւն և խնդութիւն։
6․ Զի ա՛զգ մի ել յերկիր իմ հզօր և անթիւ. ատամունք նորա ատամունք առիւծու, և ժանիք նորա կորեա՛ն առիւծու։
7. Արա՛ր զորթ իմ յապականութիւն, և զթզենիս իմ ի խորտակումն. յուզելո՛վ յուզեաց և ընկէ՛ց զնա, և լսնեցոյց զուռս նորա։
8. Ողբա՛յ առ իս իբրև զհարսն քրձազգած ի վերայ առն իւրոյ ամուսնոյ։
9․ Բարձա՛ն զոհք և սպանդք ի տանէ Տեառն. սո՛ւգ առէք քահանայք, պաշտօնեայք սեղանոյ.
10. զի թշուառացա՛ն դաշտք. սո՛ւգ առցէ երկիր՝ զի թշուառացա՛ւ ցորեան, ցամաքեցա՛ւ գինի, նուազեաց ձէթ։
11. Ողբացէ՛ք մշակք ստացուածովք ի վերայ ցորենոյ՝ և գարւոյ. զի կորեա՛ն կութք յագարակէ.
12. ցամաքեցաւ որթ, նուազեաց թուզ՝ և նուռն. և արմաւ՝ և խնձոր, և ամենայն փայտ ագարակի գօսացաւ. զի յամօ՛թ արարին զուրախութիւն. որդիք մարդկան՝
13. քրձազգա՛ծք եղերուք. կոծեցարո՛ւք քահանայք. սո՛ւգ առէք պաշտօնեայք սեղանոյ. մտէ՛ք ննջեցէ՛ք խորգով պաշտօնեայք Աստուծոյ. զի պակասեցի՛ն ի տանէ Աստուծոյ ձերոյ զոհք և սպանդք։
14. Սրբեցէ՛ք պահս՝ քարոզեցէ՛ք պաղատանս. ժողովեցէ՛ք զծերս ամենայն բնակիչք երկրիդ ի տուն Աստուծոյ ձերոյ, և աղաղակեցէ՛ք առ Տէր սրտի մտօք։
15. Վա՛յ ինձ. վա՛յ ինձ. վա՛յ ինձ յաւուր յայնմիկ. զի մե՛րձ է օր Տեառն. իբրև թշուառութիւն ի թշուառութենէ հասցէ
16. առաջի աչաց ձերոց. պակասեցան կերակուրք ի տանէ Աստուծոյ ձերոյ, ուրախութիւն և խնդութիւն։
17. Խայտացին երինջք ի մսուրս իւրեանց. ապականեցա՛ն գանձք. տապալեցա՛ն շտեմարանք՝ զի խորշակահա՛ր եղև ցորեան։
18. Զի՞նչ համբարեցից ի նոսա. լացին դասակք անդւոց, զի ո՛չ գոյր նոցա արօտ՝ և հօտք խաշանց սատակեցան։
19. Առ քեզ Տէր աղաղակեցից՝ զի հուր սատակեաց զգեղեցկութիւն անապատի, և բոց ծախեաց զամենայն փայտս ագարակի։
20. Եւ երէ վայրի ի քե՛զ հայեցաւ. զի ցամաքեցան վտակք ջուրց, և հուր եկեր զգեղեցկութիւնս անապատի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: