Գիրք` 46. Ողբք Երեմեայ

Գլուխ 3

1․ ալիփ Աստուած հզօր, հայեաց յաղքատութիւն իմ.  ‘ի ձեռն գաւազանի  սրտմտութեան իւրոյ

2․ ընկլոյց զիս, և ած  ‘ի վերայ իմ խաւար՝ և ո՛չ լոյս .

3․ բայց  սակայն դարձոյց  ‘ի վերայ իմ զձեռն իւր հանապազ։

4․ բէթ Մաշեա՛ց զմորթ և  զմարմին իմ. զոսկերս իմ փշրեաց առ հասարակ ։

5․ Շինեաց  ‘ի վերայ իմ, և  պատեաց զգլխով իմով.

6․ և ջանացաւ նստոյց զիս  ‘ի խաւարի ի բրև զմեռեալ  յաւիտենից։

7․ գամիլ Կուտեա՛ց  ‘ի վերայ իմ, և ո՛չ ևս կարեմ խլրտել. ծանրացոյց  ‘ի վերայ իմ քան զպղինձ ։

8․ Զի թէպէտ և ասացի՝ թէ կարդացից և աղաղակեցից.  փակեա՛լ և արգելեալ է առաջի իւր զաղօթս իմ ։

9․ դալէթ Ա՛րկ արգել  ճանապարհաց իմոց, և խից  ‘ի խրտուիլ զշաւիղս իմ ։

10․ Եղև ինձ ի բրև արջ  դարանակալ՝ և ի բրև առեւծ թաքուցեալ

11․ եմուտ զհե՛տ իմ. հալածեաց և եհաս,  և լքոյց զիս և արար զիս յապականութիւն ։

12․ հէ Մուտ ընդ գիրկս իւր, և ելից զիս  նետիւք ի բրև զնպատակ։

13․ Կտրեաց ընդ մէջ զերիկամունս իմ. արա՛ր զիս  նետալից,

14․ և ծա՛ղր ժողովրդեան իմոյ, և երգք նոցա զօրհանապազ։

15․ վաւ Ջամ բեա՛ց ինձ լեղի, և ար բոյց զիս դառնութեամբ։

16․ Քարալի՛ց արար  զատամունս իմ, և ջամ բեաց ինձ մոխիր։

17․ Մերժեա՛ց  ‘ի խաղաղութենէ զանձն  իմ. մոռացայ զ բարիս։

18․ Կորեաւ յաղթութիւն իմ, և յո՛յս իմ  ‘ի Տեառնէ։

19․ զէ Յիշեցի՛ յաղքատութենէ իմմէ և  ‘ի հալածանաց իմոց. դառնութիւն և  բարկութիւն

20․ յո՛ւշ եղեն ինձ միանգամայն. ձանձրացաւ յիս անձն իմ։

21․ Զա՛յս ինչ կարգեցի  ‘ի սրտի իմում. վասն այսորիկ համ բերի՛ց նմա։

22․ խէթ Ողորմութիւնք Տեառն անսպա՛ռ են, և ո՛չ նուազեն գթութիւնք նորա։

23․ ‘Ի նորոգումն առաւօտու բազմանայ ճշմարտութիւն քո Տէր։

24․ Ասա՛ց անձն իմ  բայ  բաժի՛ն իմ է նա. վասն  այնորիկ ա՛կն կալայց նմա։

25․  Տէթ Բարերա՛ր է Աստուած  ‘ի վերայ համ բերողաց իւրոց. զի անձն որ խնդրէ զնա՝

26․ բարի՛ է որ համ բերէ նմա ճշմարտութեամ բ, և  հանգչի նա  ‘ի փրկութեան Տեառն։

27․Բարի՛ է մարդոյ առնուլ զլուծ  խոնարհութեան  ‘ի մանկութենէ իւրմէ։

28․ յոդ Նստցի միայն լռիկ  ‘ի տա՛ն իւրում. զի անձամ բ իւրով ա՛ռ յանձն զլուծ քո։

29․ Տացէ՛ հողոյ զ բերան իւր, վասն զի կա՛յ  յոյս.

30․ մատուսցէ հարկանելեաց զծնօտս իւր. լցցի՛ նախատանօք։

31․ Այլ ո՛չ թէ յաւիտեա՛ն մերժեսցէ Տէր։

32․ քափ Որ տառապեցոյց, նոյն ողորմեսցի ըստ  բազում ողորմութեան իւրում։

33․ Ոչ ետ պատասխանի  ‘ի սրտէ իւրմէ. և խոնարհեցոյց զորդիս մարդկան։

34․ լամէթ Խոնարհեցուցանել  ‘ի ներքոյ ոտից նորա զամենայն կապեալս երկրի. մատնել զմա՛րդ  ‘ի դատաստանի Տեառն.

35․ խոտել զիրաւունս առն առաջի երեսաց Բարձրելոյն.

36․ պատժել զմարդ  ‘ի դատաստանի Տէր ո՛չ տեսանէ։

37․ մէմ Ո՛չ ասաց՝ թէ այսպէս ասաց Տէր՝ և եղև. ո՛չ Պատուիրեաց

38․ բերան Բարձրելոյն. ո՛չ ելցեն աստի չարիք՝ և ո՛չ  բարիք։

39․ Զի՛նչ տրտնջեսցէ մարդ կենդանի, կամ այր  ‘ի սիրոյ եղ բօր իւրոյ  ‘ի վերայ մեղաց իւրոց։

40․ նուն Քննեցա՛ն ճանապարհք մեր, և կշտամ բեցա՛ն. դարձցուք մեք  ‘ի Տէր,

41․ համ բարձցուք զձեռս մեր սրտիւք հանդերձ  ‘ի  բարձունս երկնից։

42․ Մեղա՛ք, ամպարշտեցաք. և ո՛չ հաճեցար ընդ մեզ։

43․ սամքաթ Յա՛յց ելեր սրտմտութեամբ և  բարկութեամբ, և հալածեցեր զմեզ. կոտորեցեր և ո՛չ  անխայեցեր։

44․ Փակեցեր ամպօք զերկինս՝ զի մի՛ հասցեն աղօթք մեր առ քեզ։

45․ Ընկեցեր մերժեցեր զմեզ. արհամարհեալս և անարգեալս արարեր զմեզ  ‘ի մէջ զօրաց հեթանոսաց։

49․ էյ Աչք իմ ընկալան՝ և ո՛չ լռեցից, և ո՛չ լուայց,

50․ մինչև երևեսցի՝ և տեսցէ Տէր յերկնից։

51․ Ա՛կն իմ կաթեսցէ  ‘ի վերայ անձին իմոյ, քան զամենայն դստերս քաղաքաց իմոց։ 46փէ Բացե՛ր  ‘ի մեզ զամենայն  բերանս  թշնամեաց մերոց.

47․ ա՛հ և երկեւղ եկն  ‘ի վերայ մեր,  բեկո՛ւմն և սատակումն։

48․ Եւ  հոսանս ջուրց իջուցին աչք մեր  ‘ի վերայ  բեկման դստեր ժողովրդեան իմոյ։

52․ ծադէ Որսալով որսացան զիս ի բրև հաւորսք թշնամիք իմ. որսացա՛ն զիս տարապարտուց.

53․ հեղձուցին  ‘ի գ բի զկեանս իմ. եդին վէ՛մ  ‘ի վերայ իմ։

54․ Եւ զեղան ջուրք զգլխով իմով. և ասացի  բամ ահա մերժեցայ։

55․ կոփ Կարդացի ես զանուն քո Տէր  ‘ի գ բոյ տառապանաց,

56․ և դու լուա՛ր ձայնի իմում. մի՛ թաքուցաներ զանուն քո  ‘ի խնդրուածոց իմոց. այլ ընդարձակեա՛ ինձ և փրկեա՛ զիս։

57․ Դու յօգնել ինձ մերձեցար, և ասացեր  բա՛մ յորում աւուր կարդասցես առ  իս, մի՛ երկիցես։

58․ ռէշ Դատեա՛ Տէր զդատաստան անձին իմոյ. փրկեցեր  զկեանս իմ։

59․ Տեսեր զխռովութիւնս իմ. դատեցար Տէր զդատաստանս իմ։

60․ Տեսե՞ր զամենայն իրաւունս իմ. հայեցար յամենայն խորհուրդս իմ։

61․ շին Լուա՛ր Տէր զնախատինս և զամենայն խորհուրդս նոցա որ զինէն.

62․ ‘ի շրթունս յարուցեալս  ‘ի վերայ իմ զօրհանապազ.

63․ զնստելն նոցա և զյառնել նոցա  ‘ի միտ առի ես  ‘ի խորհրդոց անտի նոցա։

64․ թաւ Հայեա՛ց  ‘ի հպարտութիւն աչաց նոցա. և հատուսցես նոցա Տէր զհատուցումն նոցա  ‘ի գլուխս նոցա.

65․ հատուսցես նոցա ըստ պանդխտութեան սրտից նոցա։

66․ Հալածեսցես զնոսա սրտմտութեամ բ քով, և մաշեսցե՛ս զնոսա  բարկութեամ բ քո  ‘ի ներքոյ երեսաց երկնից։