1. Ա՛յսպէս եցոյց ինձ Տէր Տէր. և ահա ծնունդ մարախոյ գա՛յր ընդ առաւօտս. և ահա ջորեակ մի Գո՛վգ արքայ։
2. Եւ եղիցի եթէ վախճանեսցէ ուտել զխոտ երկրին։ Եւ ասեմ. Տէր Տէր խնայեա՛. քանզի ո՞վ իցէ որ կանգնեսցէ զՅակոբ, զի սակաւաւո՛ր է։
3. Ապաշաւեա՛ Տէր ի վերայ այդորիկ. և այդ ևս մի՛ լիցի՝ ասէ Տէր։
4․ Ա՛յսպէս եցոյց ինձ Տէր Տէր. և ահա կոչեաց դատաստան հրով Տէր Տէր. և եկեր զխորս բազումս, և եկեր զվիճակն։
5․ Եւ ասեմ. Տէր Տէր դադարեցո՛ զայդ. Քանզի ո՞վ է որ յարուցանէ զՅակով, զի սակաւաւո՛ր է։
6. Ապաշաւեա՛ Տէր ի վերայ այդորիկ. և այդ ևս մի՛ լիցի՝ ասէ Տէր։
7. Ա՛յսպէս եցոյց ինձ Տէր Տէր. և ահա այր մի կայր ի վերայ ադամանտեա՛յ պարսպի, և ի ձեռին իւրում ադամանտ։
8․ Եւ ասէ ցիս Տէր. Զի՞նչ տեսանես Ա՛մովս։ Եւ ասեմ. Ադամա՛նտ։ Եւ ասէ ցիս Տէր. Ահաւասիկ ես հաստատեցից ադամանտ ի մէջ ժողովրդեան իմոյ Իսրայէլի, և ո՛չ ևս յաւելից անցուցանել զնովաւ։
9․ Եւ ապականեսցին բագինք կատակութեան, և մեհեանք Իսրայէլի աւերեսցին. և յարեայց ի վերայ տանն Յերոբովամայ սրո՛վ։
10. Եւ առաքեաց Ամասիա քուրմ Բեթելայ առ Յերոբովամ արքայ Իսրայէլի՝ և ասէ. Ժողովս կուտէ ի վերայ քո Ամովս ի մէջ տանս Իսրայէլի, և երկիրս ո՛չ կարէ հանդարտել ամենայն բանից նորա։
11. Զի ա՛յսպէս ասէ Ամովս. Յերոբովամ սրով վախճանեսցի, և Իսրայէլ գերելո՛վ գերեսցի յերկրէ իւրմէ։
12. Եւ ասէ Ամասիա ցԱմովս. Տեսանօղդ՝ տո՛ւր տեղի, գնա՛ յերկիրն Հրէաստանի. անդ կեա՛ց՝ և անդէ՛ն մարգարէասջիր։
13. Ի Բեթէլ մի՛ ևս յաւելուցուս մարգարէանալ՝ զի սրբութիւն թագաւորի է, և տո՛ւն թագաւորութեան։
14. Պատասխանի ետ Ամովս՝ և ասէ ցԱմասիա. Ես ո՛չ մարգարէ էի՝ և ո՛չ որդի մարգարէի, այլ հովի՛ւ էի, և թութ քաղէի.
15. և ա՛ռ զիս Տէր ի հօտից, և ասէ ցիս Տէր. Գնա՛ դու և մարգարէա՛ ի վերայ ժողովրդեա՛ն իմում Իսրայէլի։
16. Եւ արդ՝ լո՛ւր զպատգամս Տեառն. Դու ասես. Մի՛ մարգարէանար ի վերայ Իսրայէլի. և մի՛ ժողովս ժողովեր ի վերայ տանն Յակովբու։
17. Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Կին քո ի քաղաքի՛դ պոռնկեսցի. և ուստերք քո և դստերք քո ի սո՛ւր անկցին. և երկի՛րդ քո լարաμաժին բաժանեսցի. և դու յերկրի պղծո՛ւմ վախճանեսցիս. և Իսրայէլ գերելո՛վ գերեսցի յերկրէ իւրմէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: