1․ Եւ ասէ ցնա Նոոմին սկեսուր իւր. Դուստր, խնդրեցից քեզ հանգիստ, զի բարի լինիցի քեզ:
2․ Եւ արդ` ոչ ապաքէն Բոոս ծանաւթ մեր է, որոյ էիր ընդ աղջկունս նորա. ահաւասիկ նա արկանէ կալ ի գարւոյ ի գիշերիս յայսմիկ.
3․ եւ դու լուասցիս եւ աւծցիս, եւ արկցես զհանդերձ քո զքեւ` եւ ելցես ի կալն, եւ մի տացես առնն ծանաւթս մինչչեւ վախճանեսցէ զուտել եւ զըմպել իւր:
4․ Եւ եղիցի մտանելն նորա ի քուն, նշմարեսցես զտեղին ուր ննջիցէ. եւ երթիցես եւ բացցես յոտից կողմանէ` եւ ննջեսցես. եւ նա պատմեսցէ քեզ զինչ առնելոց իցես:
5․ Եւ ասէ ցնա Հռութ. Զամենայն զոր ինչ ասասցես ցիս` արարից:
6․ Էջ ի կալն, եւ արար ըստ ամենայնի որպէս պատուիրեաց նմա սկեսուրն իւր:
7․ Եկեր Բոոս եւ արբ` եւ զուարթացաւ սիրտ նորայ, եւ չոգաւ ննջեաց առ եզերբ գադշին: Եւ նա եկն գաղտ եւ մերկացոյց յոտից կողմանէ` եւ ննջեաց:
8․ Եւ եղեւ զհասարակածաւ գիշերւոյն, զարհուրեցաւ այրն եւ խռովեցաւ. եւ ահա կինն ննջէր առ ոտիւք նորա:
9․ Եւ ասէ. Ո՞վ ես դու: Եւ ասէ` Ես եմ Հռութ աղախին քո, եւ արկցես դու զդրաւշակ քո զաղախնով քով, զի մերձաւորիչ ես դու:
10․ Եւ ասէ Բոոս. 0րհնեալ ես դու ի Տեառնէ Աստուծոյ դուստր, զի ազնուացուցեր դու զգութ քո զվերջինս քան զառաջինն. զի ոչ չոգար զհետ երիտասարդաց, զաղքատաց` կամ զմեծամեծաց:
11․ Եւ արդ դուստր` մի երկնչիր. զամենայն, զոր ինչ ասասցես ցիս, արարից քեզ, քանզի գիտէ ամենայն ցեղ ժողովրդեան իմոյ` թէ կին զաւրութեան ես դու:
12․ Եւ արդարեւ` ես եմ մերձաւորիչ քո. բայց գոյ եւ այլ եւս մաւտ մերձաւորիչ` մաւտագոյն քան զիս.
13․ Ագիր աստ զգիշերս զայս, եւ եղիցի այգուն, եթէ մերձաւորեցուսցէ զքեզ մերձաւորիչն` բարի է. ապա թէ ոչ կամիցի մերձաւորեցուցանել զքեզ, ես մերձաւորեցուցից զքեզ` կենդանի է Տէր. ննջեա այդր մինչչեւ ցառաւաւտ:
14․ Եւ ննջեաց առ ոտս նորա մինչչեւ ցառաւաւտն: Եւ յարեաւ կինն` մինչչեւ ճանաչէր այր զընկեր իւր: Եւ ասէ Բոոս. Մի ոք գիտասցէ` թէ կին ոք առ իս ի կալս.
15 բեր զմեկնոցդ որ ի վերայ քո է` եւ կալ աստ. եւ նա կալաւ: Եւ չափեաց վեց չափովն գարի, եւ եդ ի վերայ նորա, եւ եմուտ ի քաղաքն.
16․ եւ չոգաւ Հռութ առ սկեսուրն իւր: Եւ նա ասէ` Զի՞ է դուստր: Եւ պատմեաց նմա զամենայն ինչ զոր արար նմա այրն.
17․ եւ ասէ ցնա. Զայս վեց չափ գարւոյ ետ ինձ` եւ ասէ, զի Մի մտցես ունայնաձեռն առ սկեսուրն քո:
18․ Եւ նա ասէ. Նիստ դու, մինչչեւ յայտ լիցի մեզ. որպէս զի ոչ վրիպէ բանն. զի ոչ դադարէ այրն` թէ ոչ կատարէ սոյն աւրին զբանն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: