1. Մի փութար բերանով քով, եւ մի վաղվաղեսցէ սիրտ քո հանել բանս առաջի Աստուծոյ. զի Աստուած յերկինս է` եւ դու յերկրի. վասն այնորիկ եղիցին բանք քո սակաւք:
2. Զի հասանէ երազ ի բազմութիւն փորձութեան. եւ ձայն անզգամին ի բազմութեան բանից:
3. Եւ որպէս ինչ եւ ուխտիցես դու Աստուծոյ, մի յամիցես հատուցանել զնա. զի ոչ են կամք ի ձեռս անզգամաց: Դու որչափ ուխտիցես` հատո.
4. զի լաւ է քեզ չուխտել, քան ուխտել եւ ոչ հատուցանել:
5. Մի տար զբերան քո առ ի յանցուցանելոյ զմարմին քո: եւ մի ասեր առաջի Աստուծոյ թէ անգիտութիւն է. զի մի բարկասցի Աստուած ի բարբառ քո, եւ ապականեսցէ զգործս ձեռաց քոց:
6. Զի ի բազմութեան երազոց` եւ ընդ ունայնութեանց եւ բանից բազմաց. սակայն դու երկիր յԱստուծոյ:
7. Եթէ զզրպարտութիւն տնանկի եւ զյափշտակութիւն իրաւանց եւ արդարութեան տեսանիցես յերկրի, մի զարմանայցես ի վերայ իրացն. զի բարձր ի վերայ բարձու պահէ, եւ բարձունք ի վերայ նոցա, եւ յաճախութիւն հողոյ:
8. Ի վերայ ամենայնի է թագաւոր ի վերայ անդոյն գործելոյ: Եւ լիջիր դու հաւատարիմ յամենայնէ ի ծանր յափշտակելոյ անտի:
9. Որ սիրէ զարծաթ` ոչ յագեսցի արծաթով. եւ որ սիրեաց ի բազմութեան իւրում զարդիւնս. քանզի եւ այն ունայնութիւն է:
10.Ի բազմութեան արդարութեան յագեցան որք ուտէին զնա. եւ զինչ արւութիւն է նմա առ ի նմանէ, զի սկիզբն տեսանելոյ` աչք իւր են:
11.Քաղցր քուն է ծառայի` եթէ սակաւ եւ եթէ շատ կերիցէ. եւ որում յագին մեծանալով` չէ նմա համարձակ ի քուն մտանել:
12. Է խրատ մի` զոր տեսի ի ներքոյ արեգական. մեծութիւն պահեալ ումեք առ ի նմանէ չարոյ իւրում:
13. եւ կորիցէ մեծութիւն նորա` եւ նա ի զբաղման չարի է: ծնաւ որդի` եւ ոչ գոյ ի ձեռին նորա եւ ոչինչ:
14. Որպէս ել յորովայնէ մաւր իւրոյ մերկ, դառնայ երթալ` որպէս եւ եկեալն էր` եւ ոչինչ առցէ ի վաստակոյ իւրմէ, եթէ երթիցէ ի ձեռին իւրում:
15. Նա եւ այն իսկ ախտ չար է, զի որպէս եկն` նոյնպէս եւ երթիցէ. եւ զի՞նչ աւգուտ իցէ նմա ի վաստակոց անտի զոր ջանայ նա հողմոյ:
16. Զի ամենայն աւուրք նորա խաւար եւ սուգ. եւ ի բազում սրտմտութեան եւ ի հիւանդութեան եւ ի բարկութեան:
17. Արդ աւասիկ զոր տեսի ես` բարի է ուտելն եւ ըմպել, եւ տեսանել զբարութիւն յամենայն վաստակս իւր զոր ջանայցէ ընդ արեգակամբ ի թիւ աւուրց կենաց իւրոց զոր ետ նմա Աստուած. զի այն է բաժին նորա:
18. Քանզի ամենայն մարդ` որում ետ նմա Աստուած մեծութիւն եւ ինչս, եւ իշխան արար զնա ուտել ի նոցանէ. եւ առնուլ զբաժին իւր. եւ ուրախ լինել ի վաստակս իւր. այն պարգեւ Աստուծոյ է:
19.Զի ոչ բազում աւուրս յիշեսցէ զկենաց իւրոց. զի Աստուած զբաւսացուցանէ զնա յուրախութեան սրտի իւրոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: