Պատասխանի տայ հարսնն եւ ասէ:
1. Եղբաւրորդին իմ էջ ի պարտէզ իւր ի տաշտս խնգոց. հովուել ի բուրաստանս` եւ ժողովել շուշանս:
2. Ես եղբաւրորդւոյ իմոյ` եւ եղբաւրորդին իմ ինձ որ հովուէն ի մէջ շուշանաց: Փեսայն ցհարսնն ասէ:
3. Բարենշան ես մերձաւոր իմ իբրեւ զհաճութիւն, գեղեցիկ իբրեւ զԵրուսաղէմ, զարմանալի յաւրինեալ:
4. Դարձո զաչս քո յինէն, վասն զի դոքա սրարբեցուցին զիս: վարսք քո իբրեւ զերամակս այծից որք երեւեցան ի Գաղաադէ:
5. Ատամունք քո իբրեւ զերամակս կտրելոց որք ելանեն ի լուալեաց. ամենեքին երկուորիք են, եւ անծնունդ ոչ գոյ ի նոսա:
6. Իբրեւ զթել կարմիր շրթունք քո, եւ խաւսք քո գեղեցիկք: իբրեւ կեղեւ նռան այտք քո` բաց ի լռութենէդ քումմէ:
7. Վաթսուն են թագուհիք, եւ ութսուն հարճք. եւ աւրիորդք որոց ոչ գոյ թիւ:
8. Մի է աղաւնի իմ կատարեալ իմ. մի է մաւր իւրոյ ընտրեալ ծնողի իւրոյ: տեսին զնա դստերք` եւ երանեցին նմա. թագուհիքն եւ հարճք գովեցին զնա: Դստերքն եւ թագուհիք տեսին զհարսնն, եւ երանեցին նմա:
9. Ո՞վ է սա որ երեւեալս է իբրեւ զառաւաւտ, գեղեցիկ իբրեւ զլուսին, ընտիր իբրեւ զարեգակն. զարմանալի յաւրինեալ: Փեսայն ցհարսնն ասէ:
10. Ի պարտէզս ընգուզեացն իջի հայել յարդիւնս վտակացն. տեսանել թէ ծաղկե՞ալ իցէ որթ, թէ ծաղկե՞ալ իցէ նոճ, թէ ծաղկե՞ալ իցեն նռնենիք: Հարսն ցփեսայն ասէ:
11. Անդ տաց զստինս իմ քեզ, ոչ ծանեաւ անձն իմ. եդ զիս իբրեւ զկառսն Ամինադաբայ: Դստերքն եւ թագուհիքն ցհարսնն ասեն:
12. Դարձիր ոդողոմացիդ դարձիր, դարձիր եւ տեսցուք մեք ի քեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: