1. Ով տայր քեզ եղբաւրորդի իմ դիտել զստինս մաւր իմոյ: Գտեալ արտաքոյ` համբուրեցից զքեզ, եւ ոչ անգոսնեսցես զիս:
2. Առեալ ածից զքեզ ի տուն մաւր իմոյ` եւ ի սենեակ յղացելոյն զիս: արբուցից քեզ ի գինւոյ իւղագործաց, յաւշարակէ նռնենեաց իմոց:
3. Ձախ նորա ընդ գլխով իմով, եւ աջ նորա պատեսցի զինեւ:
4. Երդմնեցուցից զձեզ դստերք Երուսաղէմի ի զաւրութիւնս եւ ի հաստատութիւնս ագարակի, եթէ յառնիցէք զարթուսջիք զսէրն մինչչեւ կամեսցի: Դստերքն եւ թագուհիքն ասեն:
5. Ով է սա որ ելեալ գայ սպիտակացեալ. յենու գայ յեղբաւրորդի իւր: Փեսայն ցհարսն ասէ: Ի ներքոյ խնձորւոյն զարթուցի զքեզ. անդ երկնեաց զքեզ մայր քո. անդ երկնեաց որ ծնաւն զքեզ:
6. Դիր զիս իբրեւ զկնիք ի սրտի քում, եւ իբրեւ զմատանի յաջոյ ձեռին քոյ. զի բուռն է իբրեւ զմահ սէր, եւ խիստ իբրեւ զդժոխս նախանձ: թռիչք նորա իբրեւ զթռիչս բոցոյ հրոյ:
7. Ջուրք բազումք ոչ կարասցեն զսէր շիջուցանել. եւ գետք ոչ արգելցեն զնա: Եթէ տացէ այր զամենայն զկեանս իւր ընդ սիրոյ, անգոսնելով անգոսնեսցեն զնա:
8. Քոյր մեր փոքրիկ եւ ստինք ոչ գոյ նորա. զի՞նչ արասցուք քեռ մերում յաւուր յորում պատմեսցի նմա:
9. Եթէ պարիսպ իցէ` շինեսցուք ի վերայ նորա մահարձանս արծաթիս: եթէ դուռն իցէ` յաւրինեսցուք ի նմա տախտակս եղեւնափայտեայս: Հարսնն համաձակի եւ ասէ:
10. Ես եմ պարիսպ` եւ ստինք իմ իբրեւ զաշտարակս, ես էի յաչս նորա որպէս որ գտանիցէ զխաղաղութիւն:
11. Այգի եղեւ Սողոմոնի ի Բեելմաւոն. ետ զայգին իւր ցպահապանս. բերցէ այր իւրաքանչիւր ընդ պտղոյ նորա հազարս արծաթոյ:
12. Այգի իմ ինձ առաջի իմ. հազարքն Սողոմոնի, եւ երկերիւր պահապանաց որ պահեն զպտուղ նորա: Հարսնն ասէ:
13. Որ նստիսդ ի պարտէզս այլք անսան քեզ. լսելի արա ինձ զբարբառ քո:
14. Փախիր եղբաւրորդի իմ, եւ նմանեաց այծեման. կամ որթուց եղանց ի վերայ լերանց խնկաբերաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: