1. Սիրեցէք զարդարութիւն` ոյք դատիք զերկիր: Խորհեցարուք զՏեառնէ բարութեամբ. եւ միամտութեամբ սրտիւ խնդրեցէք զնա:
2. Զի գտանի այնոցիկ որ ոչ փորձեն զնա. եւ երեւի որոց ոչ թերահաւատեն ի նմանէ:
3. Զի խորհուրդք թեւրք անջատեն յԱստուծոյ. եւ զաւրութիւն փորձ` յանդիմանէ զանզգամս:
4. Զի յանձն չարարուեստ` իմաստութիւն ոչ մտցէ, եւ ոչ բնակէ ի մարմնի վարեցելոյ մեղաւք:
5. Զի Սուրբ Հոգին իմաստութեան փախիցէ ի նենգութենէ. եւ մերժեսցի ի խորհրդոց անմտաց, եւ յանդիմանեսցէ ի հասանել ի վերայ անիրաւութեանց:
6. Զի մարդասէր հոգին իմաստութեան` ոչ արդարացուցանէ զհայհոյիչն ի շրթանց իւրոց. զի երիկամանց նորա է վկայ Աստուած, եւ սրտի նորա ոստիկան ճշմարիտ. եւ լեզուի նորա ունկնդիր:
7. Զի Հոգի Տեառն ելից զտիեզերս, եւ որ ունի զամենայն` ունի զգիտութիւն բարբառոյ:
8. Վասն այնորիկ` եւ որ շըշնջեն զանիրաւս ոչ ծածկեսցի. եւ ոչ իրաւունք առ նովաւ առանց կշտամբութեան անցցեն:
9. Զի խորհրդոց ամպարշտաց` հարց եւ փորձ եղիցի. եւ բանից նոցա լուր` առ Տէր հասցէ ի կշտամբութիւն անաւրէնութեանց նոցա:
10. Զի ունկն նախանձաւորութեան լսէ զամենայն. եւ շըշնջիւն քրթմնջանաց` ոչ ծածկեսցի:
11. Այսուհետեւ զգոյշ լերուք յանաւգուտ քրթմնջանէ. եւ ի բամբասանաց խնայեցէք զլեզու: զի շըշունջ գաղտնի` դատարկ ոչ անցցէ, եւ բերան ստախաւս` սպանանէ զանձն:
12. Մի ցանկայք մահու մոլորութեամբ կենաց ձերոց. եւ մի ձգէք յանձինս զսատակումն գործովք ձեռաց ձերոց:
13. Զի Աստուած զմահ ոչ արար, եւ ոչ խնդայ ընդ կորուստ կենդանեաց:
14. Քանզի հաստատեաց ի լինել զամենայն. եւ ի փրկութիւն են գործքաշխարհի: Չիք ի նոսա դեղ սատակման. եւ ոչ թագաւորութիւն դժոխոց ի վերայ երկրի.
15. զի արդարութիւն` անմահ է:
16. Իսկ ամպարիշտք ձեռաւք եւ բանիւք կոչեցին զնա առ իւրեանս: բարեկամ համարեցան զնա, եւ հալեցան, եւ դաշինս կռեցին ընդ նմա. զի արժանի իսկ են բաժանակից նմա լինելոյ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: