Ա․ Լոպուխին
«Քո սրտի հպարտությունը գայթակղեցրել է քեզ, դու բնակվում ես ժայռերի ճեղքերում, բարձրադիր մի վայրում, ու քո սրտի խորքում ասում ես. «ո՞վ ինձ գետին կիջեցնի»: (Սինոդական թարգ․) [3]
Եդոմի ապագա նվաստացումը նրա համար հատկապես ծանր կլինի իր հպարտության պատճառով: «Քո սրտի հպարտությունը գայթակղեցրել է քեզ» (hischschiecha). այս վերջին բառը Յոթանասնիցը «hissiecha» (ծագում է «nasa» արմատից) տարբերակով է ընկալել և, հետևաբար, «ephren se» (սլավոներենում՝ «քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց») բառով է թարգմանել: Եդոմի հպարտությունն առաջացել էր եդոմայեցիներով բնակեցված ժայռերի անառիկության պատճառով: Հուդայի ժայռոտ հատվածներն առատ էին քարանձավներով` մասամբ բնական, մասամբ էլ արհեստական: Այս քարանձավներում բնակվել են Եդոմի հնագույն բնակիչները` քոռացիները (Ծննդ. 14:6, Բ Օր. 2:12, 22), իսկ այնուհետև դրանք զբաղեցվել են Եսավի հետնորդների կողմից: «Behvej−sela−ժայռերի ճեղքերում» արտահայտության միջոցով մարգարեն, հավանաբար, ցանկացել է մատնանշել Եդոմական թագավորության գլխավոր քաղաքը` Սելան, որը հետագայում վերանվանվել է Պետրա: Դրա ժայռերի անառիկության մասին վկայում է նաև Պլինիոսը, որը նշում է. «fuit oppidum circumdatum montibus inaccessis»: «Բարձրադիր մի վայրում». եբրայերեն «merom schivto» արտահայտությունը 3−րդ դեմքի վերջածանցի հետ պետք է «այդ վայրի բարձրադիր հատվածում» տարբերակով թարգմանվի: Յոթանասնիցը «merom»−ի փոխարեն այս բառն իբրև դերբայ («merim») է ընթերցել և այդ պատճառով էլ որպես «yon katoikian autou» (սլավոներեն՝ «բարձրացնելով քո բնակատեղին») է թարգմանել:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Քո հպարտութիւնը քեզ վերեւ բարձրացրեց՝ բնակուելու ժայռերի ծմակներում, բարձրացնելու քո բնակատեղին եւ ասելու ինքդ քեզ. «Ո՞վ ինձ գետին կ՚իջեցնի»:
(Արարատ թարգ․) Քո սրտի հպարտությունը խաբել է քեզ, ո՛վ վեմի խոռոչներում բնակվող, որի բնակարանը բարձր է, ու սրտումդ ասում ես. Ո՞վ ինձ գետին կիջեցնի։
(Գրաբար) Հպարտութիւն սրտի քոյ բարձրացոյց զքեզ բնակե՛լ ի ծա՛կս վիմաց. բարձրացուցանել զμնակութիւն իւր, և ասել ի սրտի իւրում ո՞վ իջուսցէ զիս յերկիր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: