Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 1:1

Ստեփանոս Սյունեցի

Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր:
   
   «Սկզբից էր Բանը, և Բանն Աստծու մոտ էր, և Բանն Աստված էր»:
   Աստծու Միածին Որդին կոչվում է Բան, որովհետև մեր բոլոր անբանությունները վերացրեց և մեզ բանական դարձրեց: Նա ի սկզբանե Հոր մոտ էր և չստեղծվեց, ինչպես հերձվածողներից ոմանք ցնորվեցին՝ ասելով. «Կար ժամանակ, երբ չկար Որդին»: Արդ, եթե Միածին Որդին  ի սկզբանե Հոր Խոսքն է, ու եթե մեկն ասի. «Կար ժամանակ, երբ չկար Որդին», ապա անբան է ասում Հորը՝ սկիզբ ունեցող, առանց զորության և իմաստության: Առաքյալն ասում է. «Քանզի Քրիստոս Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է» (Ա Կորնթ. 1։24):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-6. Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր։ Նա սկզբից Աստծու մօտ էր։  Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է։ Կեանքը նրանով էր։ Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր։ Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց։ Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս։
   
   Ավետարանը Հիսուսի գործերի պատմությունն է և վարդապետությունների ամփոփումը: Ղուկասն իր Ավետարանի նախաբանում հայտնում է այդմասին, և նրան, ում գործերը և խոսքերը պիտի գրեր, անվանել է Բան: Ըստ Ղուկասի,  Բանը անձ էր, քանզի նրան տեսնողները և հետևողներ էին եղել. Ինչպեսգրում է. ‹‹Բանի ականատեսներ և սպասավորներ եղան›› ՂՈՒԿ․ 1։2 : Ո՞վ էր ուրեմն Բանը:

   Այս հարցին պատասխանում է Հովհաննեսը, գրելով, թե Բանը սկզբից էր, այսինքն` հավիտենականությունից: Աշխարհի համարասված է, թե այն Աստված ստեղծեց սկզբում, այսինքն` չարըչկար` ևեղավ: Սակայն Բանը սկզբից էր, այսինքն` միշտ էր, և չեղավ միժամանակ, երբ նաչլիներ: Ավելի բացահայտելու համար Հովհաննեսն ավելացնում է, թե` Բանն Աստծո հետ էր, և Աստված էր.   Բանը բոլոր արարածների ստեղծողն էր և առանց Բանի ոչինչ չիստեղծվել, ամեն ինչի կյանքը Բանն է, լույսն է մարդկանց, և խավարից անսահման է, և խավարըՆրան ոչ ճանաչում է, ոչ էլ`   ընդունում:

   Այսպես պարզ է դառնում, որ Հիսուս Քրիստոսն է, Քրիստոս` Բանն է, և Բանն էլ` Աստված է: Այսկերպ Ղուկասն ու Հովհաննեսն իրենց Ավետարանների սկզբում որոշակիորեն հայտնում և վկայում են Քրիստոսի Աստվածությունը, որն էլ մեծապես օգտակար է` ճանաչելու համար ավետարանական պատմությունների և  վարդապետությունների բուն ոգին ուիսկությունը:
Հիսուսի պատմությունն սկսելուց առաջ, պետք է նախ Նրա Կարապետի պատմությունը սկսել, որը թե ժամանակով էր առաջ, և թե Նրա գործերի ու վարդապետությունների ճանապարհը բացողն էր: Հովհաննես Ավետարանիչը պարզապես ակնարկում է Կարապետին, հայտնում նրա անունը` Հովհաննես, սակայն նրա ծննդյան և ծագման մասին լռում է: