Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Քնից արթնանալով` Հովսեփն արեց այնպես, ինչպես իրեն հրամայել էր Տիրոջ հրեշտակը, և ընդունեց իր կնոջը»։
Տեսնու՞մ ես Հովսեփի հնազանդությունն ու խոնարհամտությունը։ Տեսնու՞մ ես մի մարդու, որը վճռական և ըստ ամենայնի ուղղամիտ է։ Երբ նա Կույսին կասկածում էր մի անհաճո ու ոչ պարկեշտ արարքի մեջ, չէր ցանկանում Կույսին իր մոտ պահել։ Իսկ երբ Հովսեփի միտքն ազատագրվեց նմանօրինակ կասկածանքներից, ոչ միայն չցանկացավ իրենից հեռացնել Կույսին, այլև իր կողքին պահեց նրան ու իր այդ քայլով ինքն էլ դարձավ մարմնավորման տնօրինության սպասավորը։ «Եվ ընդունեց, - ասում է Սուրբ Գիրքը, - իր կնոջը»: Տեսնու՞մ ես, թե ավետարանիչը որքան հաճախ է գործածում այս անունը՝ չցանկանալով ժամանակից շուտ բացահայտել Մարիամի կուսության գաղտնիքը, որպեսզի ի չիք դարձնի բոլոր տեսակի չարամիտ կասկածանքները։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Եւ Յովսէփը քնից արթնանալով՝ արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ:
Հովսեփը, քնից արթնանալով, արեց՝ ինչպես հրամայել էր նրան Տիրոջ հրեշտակը, և իր մոտ առավ իր կնոջը: Ավետարանիչը Հովսեփի մասին ավելի առաջ ասաց, որ արդար էր, և նրա ճշմարիտ արդարությունը նաև նրանից է ճանաչվում, որ չքննեց հրեշտակի խոսքերը, այլ հավատաց ասածներին իբրև Աստծո խոսքի: Սա հայտնի է նրանից, որ անմիջապես կատարեց հրամայվածը՝ «իր մոտ առավ իր կնոջը»,– ասում է [ավետարանիչը]:
Իսկ ինչո՞ւ է [ավետարանիչը Կույս Մարիամի համար] «կին» բառն է հաճախ գործածում: Որովհետև այդ ժամանակ պետք չէր հայտնել [կատարվող] իրողությունների խորհուրդը:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Քնից արթնանալով` Հովսեփն արեց այնպես, ինչպես իրեն հրամայել էր Տիրոջ հրեշտակը, և ընդունեց իր կնոջը»։ (Սինոդական թարգ․)[24]
Երբ Հովսեփն արթնացավ քնից, արեց այնպես, ինչպես իրեն հրամայել (ավելի ճիշտ` նախանշել, սահմանել, որոշել) էր Տիրոջ հրեշտակը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ Յովսէփը քնից արթնանալով՝ արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 1:18
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Եվ Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն, և իր կնոջն իր մոտ առավ։
(Արարատ թարգ․) Եվ Հովսեփը, քնից արթնանալով, արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն, և իր կնոջն իր մոտ առավ։
(Գրաբար) Եւ զարթուցեալ Յովսէփ ի քնոյ անտի, արար որպէս հրամայեա՛ց նմա հրեշտակն Տեառն, եւ ա՛ռ յինքն զկինն իւր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: