Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Այսպես է լինելու նաև աշխարհի վերջում. հրեշտակները դուրս կելնեն և արդարների միջից չարերին կզատեն»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:47
Հովհաննես Ծործորեցի (†1338)
49-50. Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կ՚ելնեն եւ չարերին արդարների միջից կը բաժանեն ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»:
Այդպես կլինի այս աշխարհի վախճանին. հրեշտակները կելնեն, չարերին բարիների միջից կհեռացնեն և կրակի հնոցի մեջ կգցեն նրանց. այնտեղ կլինեն լաց և ատամների կրճտում»:
Այս առակն առանց [մեկի] հարցման Ինքն է բացատրում և մասնակիով ամբողջը ցույց տալիս՝ բացահայտորեն խոսելով տանջանքների մասին, որպեսզի երբ [մեղավորները] հեռու շպրտվեն, կորստյան մատնվելն անարդար չհամարեն: Նաև սովորեցնում է, որ այս կյանքում արդարների ու մեղավորների միջև խտրություն չկա, քանի որ Աստծո արդարությունն է, որ նրանց չի զատում ու բաժանում միմյանցից. նախ՝ որպեսզի թերևս [մեղավորները] զղջան, և երկրորդ՝ որովհետև [նրանք] այս աշխարհին հարկավոր են որպես այգու ցանկապատ կամ խաղողի տերև: Իսկ երբ [Տերն]արդարությամբ իրավունք գործի, այնժամ ճշգրիտ ընտրությամբ զատորոշում կկատարի ոչ միայն մարդկանց, այլև խորհուրդների միջև և արժանի դատաստանով կհատուցի ըստ նրանց յուրաքանչյուր ընթացքի:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կ՚ելնեն եւ չարերին արդարների միջից կը բաժանեն
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:44
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: