Սրբ. Եփրեմ Ասորի
Արեւի մայր մտնելու ժամանակ Աբրամը թմբիրի մէջ ընկաւ, սարսափելի վախ համակեց նրա սիրտը:
Եւ ինչո՞ւ է ասում. «Ահ, երկյուղ և խավար», որպեսզի ցուց տա, թե տեսիլքը ահավոր էր:
Ա. Լոպուխին
Արևի մայր մտնելու ժամանակ Աբրամի վրա խոր քուն եկավ, և ահա նրան մի մեծ խավարի սոսկում համակեց: (Սինոդական թարգ․) [12]
Աբրամի վրա խոր քուն եկավ... Բնօրինակի տեքստում այդ քունը նույն այն «թարդեմա» եզրույթով է նշված՝ ինչպիսին էր Ադամի քունը, երբ Աստված նրա համար կին էր ստեղծում (Ծննդ. 2:21): Հետևաբար այն սովորական և բնական քուն չէր, այլ արտասովոր ու գերբնական, որի մեջ մարդկային բոլոր ունակություններն ու ուժերը ոչ միայն չեն թուլանում, այլ, ընդհակառակն, զորեղանում են:
Եվ ահա նրան մի մեծ խավարի սոսկում համակեց... Երկու այս իրավիճակներն էլ Աբրամի մոտ զուտ անհատական էին և պայմանավորված էին նյութական տեսքով մոտեցող Աստծո հայտնությամբ (Հոբ. 4:14–17): Որոշ մեկնիչներ, իմիջիայլոց, այստեղ դիտում են այն սարսափների ու աղետների մարգարեական նախազգացումը, որոնք սպասվում էին Աբրամի սերունդին եգիպտական գերության ժամանակաշրջանում:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Արեւի մայր մտնելու ժամանակ Աբրամը թմբիրի մէջ ընկաւ, սարսափելի վախ համակեց նրա սիրտը:
(Արարատ թարգ․) Եվ երբ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն իջավ, և ահա նրան մի մեծ խավար ու սարսափ պատեց:
(Գրաբար) Եւ մօտ ընդ մուտս արևուն թըմբրութիւն անկանէր ի վերայ Աբրամու. և ահա՝ ա՛հ խաւարին հասանէր ի վերայ նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: