Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:18

Հովհաննես Ծործորեցի

Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում,
 
   Ինչ որ բերանից է ելնում, սրտից է գալիս և դա՛ է պղծում մարդուն:

   Տես, թե ինչ խիստ է խոսում՝ ընդհանուր բնությունից խոսքը կազմելով: Քանի դեռ սրտի մեջ է, ասում է, պղծում է, և երբ դուրս է գալիս, ապականում է թե սեփական անձը, թե ուրիշներին: Չար խորհուրդների մասին է խոսում, որոնցով հրեաները չափազանց լցված էին: Բայց կարող է մեկը տարակուսել, թե ինչպես են այսպիսի [խորհուրդները] պղծում: Ասենք, որ սրանք՝ շնությունները, սպանությունները, [անմաքուր] ցանկությունները և այլն, ըստ Օրենքի պղծություն էին համարվում: Հետևաբար, քանի դեռ [մարդիկ] սրտի սենյակում էին պահում [դրանք], զորությամբ էին պիղծ, իսկ երբ գործերով դուրս էին հանում, նաև արդյունքով էին [պղծվում]: Այդ պատճառով էլ [Տերը] հանդիմանում է ոչ թե գործերը [մատնացույց անելով], այլ որովայնն ու սիրտը, [խորհուրդների] ներս մտնելն ու դուրս գալը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:10