Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 15:25

Ստեփանոս Սյունեցի

Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը
   
    Իսկ նրա ավագ որդին ագարակում էր. և մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը:
   Ավագ որդին, ինչպես և ասվեց, այն բանական բնությունն է, որ մեղք չի գործել, այլ եղել է մշակ բարի ու պարարտ անդաստանում, հակառակ այն անդաստանին, ուր խոզեր կային:
   «Եվ մինչ գալիս էր և տանը մոտեցավ, լսեց երգերի և պարերի ձայնը»
   Երաժշտական երգերը լինում են համաձայն (միաձայն) և կրկնաձայն (բազմաձայն): Արդ պարտ էր, որ որդու՝ հոր մոտ վերադառնալիս և ապաշխարելիս համաձայն երգեր լսվեին և ոչ հակառակ ձայնով: Եվ համաձայն երգերն են աստվածաբանությունները, գովեստները, օրհնությունները և այլ այսպիսի զանազան երգերը, որոնք կատարվում են Աստծու փառքի համար:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 15:11