Սրբ. Եփրեմ Ասորի
Աբրամն ասաց.«Տէ՛ր ամենակալ, ինչի՞ց գիտենամ, որ ժառանգելու եմ այն»:
Եւ ասաց.«Տեր Աստված, ինչի՞ց իմանամ»: Եւ Տերը տեսնելով, թե ինչ է ուզում իմանալ Աբրահամը, նա դրա հետ մեկտեղ նրա վախճանի մասին էլ կամեցավ հայտնել նրան:
Ա. Լոպուխին
Նա ասաց. «Տե՛ր Ամենակալ, ինչի՞ց գիտենամ, որ ես ժառանգելու եմ այն»։ (Սինոդական թարգ․) [8]
Տե՛ր Ամենակալ, ինչի՞ց գիտենամ, որ ես ժառանգելու եմ այն... Քանի որ Պաղեստինը տիրելու խոստումը վերաբերում էր ոչ թե անձնապես Աբրամին, այլ նրա սերունդին, ապա տվյալ հարցի լավագույն բացատրությունն այն մեկնիչների կարծիքն է, որոնք ենթադրում են, թե Աբրամն այս հարցադրումն իր համար չէր անում, այլ իր ապագա սերունդի՝ համազվելու, ըստ երևույթին, այդ անիրագործելի խոստումների ճշմարտացիության մեջ: «Քանանի երկիրը ժառանգելու խոստումը, մտածում էր Աբրամը, կարող է իրականություն դառնալ ոչ շուտ, քան իր սերունդը կվերածվեր մի ամբողջ ժողովրդի: Իսկ դրա համար անհրաժեշտ էր զգալի ժամանակ և այդ դեպքում այն կարող էր ենթարկվել բազմաթիվ փորձանքների, նեղությունների և աղետների: Զարմանալի չէր լինի, որ այդ նեղություններն ու աղետները, խոստացված ժառանգության երկարատև սպասման հետևանքով, կարող էին սասանել Աբրամի հետնորդների հավատքը խոստման հանդեպ: Հետևաբար բնական էր Աբրամի ցանկությունը, որ Աստված յուրահատուկ կերպով դրոշմեր նրա սերունդների համար Իր խոստման ճմարտացիությունը և նախօրոք բացահայտեր նրանց, թե ինչպես այն պետք է իրականացվեր (Վեսարիոն եպիսկոպոս):
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Աբրամն ասաց. «Տէ՛ր ամենակալ, ինչի՞ց գիտենամ, որ ժառանգելու եմ այն»:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց. «Ո՛վ Տեր, ես ինչպե՞ս իմանամ, որ կժառանգեմ այն»:
(Գրաբար) Եւ ասէ Աբրամ. Տէր Տէր՝ ի՞ւ գիտացից եթէ ժառանգիցեմ զսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: