Հովհաննես Ծործորեցի
Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»:
Բերեցի նրան Քո աշակերտների մոտ, բայց չկարողացան բժշկել»:
nbspՈւշադրությո՛ւն դարձրու նրա դժգոհությանը, թե ինչպես է ժողովրդի առաջ նսեմացնում աշակերտներին, թեպետ Տերն արդարացնում է նրանց և [այդ մարդուն] մեղադրում, քանի որ նա կարծում էր, թե [Հիսուսը] դևերի իշխան Բեեղզեբուղի միջոցով է դևեր հանում, իսկ Քո աշակերտները, [կարծես ասում է այդ մարդը], տակավին կատարյալ չեն Քո ուսուցանած արվեստի մեջ, այդ պատճառով էլ չկարողացան [դևը] հանել: Թեպետ նա բոլորին նախատեց, բայց բոլոր աշակերտները չէ, որ չէին կարողացել [բժշկել], այլ նրանցից ոմանք, որովհետև սյուներն 914 այդ վայրին մոտ չէին գտնվում:
Սակայն քննելու կարիք կա, թե աշակերտներն ինչո՛ւ չկարողացան [դևը] հանել: Եթե մեկը պատճառը համարի հոր անհավատությունը, [Սուրբ] Գրքում գտնում ենք [օրինակներ], որոնցում միայն սրբերի սրբությունը բավական է եղել հրաշք գործելու համար, ինչպես Եղիսեի դեպքում: Երբ մեռելին տանողները, տեսնելով ասորի ավազակներին, փախան՝ [մեռելին գցելով Եղիսեի գերեզմանի մեջ], քանի որ ոչ թե կենդանացնելու համար էին տանում, այլ թաղելու, իսկ մեռած մարմինն էլ չի զգում՝ հավատալու համար, ապա Եղիսեի մարմնի սրբությունն էր, որ հարություն տվեց մեռյալին 915: Իսկ եթե, ինչպես ասում են ոմանք, առաքյալները նախանձաբեկ էին եղել, որ երեքի հետ Թաբոր լեռան վրա չգտնվեցին, սա էլ հարմար չէ, եթե դիվահարի հայրը զորավոր հավատ ուներ, որովհետև պետք է, որ երկու կողմերն էլ արժանավոր լինեն, որ հրաշք գործվի: Ինձ թվում է՝ [առաքյալները] ծուլացել էին, սրանք էլ անհավատությամբ էին լցված, ուստիև չկարողացան [առաքյալները դևը] հանել: Սա երևում է շարունակությունից, որտեղ [Հիսուս] երկու [կողմին] էլ հանդիմանում է:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:14

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: