Ծննդոց գրքի մեկնություն 17:3

Ա. Լոպուխին

Եվ Աբրամն իր երեսի վրա ընկավ, իսկ Աստված, դիմելով նրան, ասաց. (Սինոդական թարգ․) [3]
   

   Եվ Աբրամն իր երեսի վրա ընկավ… Սա խորին հնազանդության, բերկրալի երախտագիտության և աստվածային Նախախնամության անքննելի ապագայի նկատմամբ անվերապահ վստահությամբ խոնարհվելու արտահայտություն է (Ծննդ. 17:17, 24:52, Ղև. 9:24, Թվ. 16:22, Հռութ. 2:10)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Աբրամը երկրպագեց, իսկ Աստուած, դիմելով նրան, ասաց.
(Արարատ թարգ․) Աբրամն ընկավ իր երեսի վրա, և Աստված խոսեց նրա հետ՝ ասելով.
(Գրաբար) Եւ անկա՛ւ Աբրամ ի վերայ երեսաց իւրոց։ Եւ խօսեցաւ ընդ նմա Աստուած