Ծննդոց գրքի մեկնություն 18:3

Սրբ. Եփրեմ Ասորի

«Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա,

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 18:1
   

Ա. Լոպուխին

«Տէ՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա, (Սինոդական թարգ․) [3]
   

   «Տե՛ր, ... Քո ծառային անտես մի՛ արա» ... Մեր Աստվածաշնչի տեքստը, հավանաբար, ենթադրում է Աբրահամի դիմումը հյուրերից մեկին՝ որպես Տիրոջ։ Նմանապես և երբրայական բնագրում «Ադոնայ» բառը սովորաբար վերաբերում է Աստծուն, այլ ոչ թե հասարակ մարդուն։ Այն հարցին, թե ինչո՞ւ Աբրահամը տեսնելով երեքին, իր ողջույնն ու հրավերը ուղղում է մեկին, հրաշալի պատասխան է տալիս Սուրբ Ոսկեբերանը. «Մի՛ զարմացիր այն բանի վրա, որ արդարը՝ ընդունելով երեք հյուրերին՝ խոսքը ուղղում է միայն մեկին։ Կարող է, եկածներից մեկը մյուսներից ավելի մեծ էր։ Դրա համար արդարն իր խնդրանքը նրան է ուղղում։ Բայց հետագայում նա խոսքը ուղղում է ընդհանրապես բոլորին։ (տես՝ 4-5 հմր.)։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա,
(Արարատ թարգ․) Եվ ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա Քո առջև, աղաչում եմ, մի՛ անցիր Քո ծառայի մոտով:
(Գրաբար) Տէր՝ եթէ գտի շնորհս առաջի քո՝ մի՛ զանց առներ ի ծառայէ քումմէ։