Ծննդոց գրքի մեկնություն 18:31

Ա. Լոպուխին

Աբրահամն ասաց. «Քանի սկսել եմ խոսել Տիրոջ հետ, ասեմ. իսկ եթե այնտեղ գտնվի քսա՞ն»: Տերը պատասխանեց. «Չեմ կործանի հանուն այդ քսանի»: (Սինոդական թարգ․) [31]

     
   «Քանի սկսել եմ խոսել Տիրոջ հետ, ասեմ. Իսկ եթե այնտեղ գտնվի քսա՞ն»... Տիրոջ զիջողականությունը էլ ավելի է ուժեղացնում Աբրահամի համարձակությունը, և նա, անհարմար զգալով իրեն, համարձակվում է նվազեցնել արդարների քանակը արդեն մինչև քսան հոգի։
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Արդ, իջնեմ տեսնեմ, թէ ինձ. հասած նրանց աղաղակը համապատասխանո՞ւմ է նրանց կատարածին, թէ՞ ոչ: Այդ եմ ուզում գիտենալ»:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն ասաց. «Ահա սկսեցի խոսել Տիրոջ հետ, գուցե այնտեղ քսանը գտնվի»: Եվ Տերն ասաց. «Այդ քսանի համար էլ չեմ կործանի»:
(Գրաբար) Եւ ասէ. Որովհետև կալայ խօսել ընդ Տեառն, թէ գտցի անդ՝ քսա՞ն։ Եւ ասէ. Ո՛չ կորուսից վասն քսանիցն։