Ծննդոց գրքի մեկնություն 18:33

Ա. Լոպուխին

Եվ Տերը, վերջացնելով Աբրահամի հետ խոսակցությունը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձավ իր բնակատեղին:(Սինոդական թարգ․) [33]

   
   «Եվ Տերը, վերջացնելով Աբրահամի հետ խոսելը, գնաց»... Այս խոսքերը ցույց են տալիս, որ աստվածհայտնությունը ավարտվել է, և Յահվեի տեսիլքը անէացել։ «իսկ Աբրահամը վերադարձավ իր բնակատեղին»... այսինքն՝ նա վերդարձավ Քաթար-Բարուք հովտից, որն աստվածհայտնության վայրն էր, Մամբրեի կաղնու մոտ՝ Քեբրոնի շրջակայք, որը հիմնականում իր բնակության վայրն էր։

--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Եւ Տէրը, վերջացնելով Աբրահամի հետ խօսակցութիւնը, գնաց, իսկ Աբրահամը վերադարձաւ իր բնակատեղին:
(Արարատ թարգ․) Եվ Տերը գնաց Աբրահամի հետ խոսելն ավարտելուց հետո: Եվ Աբրահամը վերադարձավ իր բնակավայրը:
(Գրաբար) Եւ գնա՛ց Տէր իբրև լռեաց ի խօսելոյ անտի ընդ Աբրաամու. և Աբրաամ դարձա՛ւ ի տեղի իւր։