Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։12

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ անմիջապէս Հոգին նրան հանեց տարաւ դէպի անապատ:
   
   Տեսե՛ք, թե վերցնելով Հոգին՝ ուր բերեց նրան. ոչ թե քաղաք կամ հրապարակ, այլ անապատ: Քանի որ Նա ցանկանում էր հրապուրել սատանային, ուստի  հնարավորություն տվեց ոչ միայն քաղցի, այլ նաև գտնվելու վայրի միջոցով մոտենալ Իրեն: Քանի որ Սատանան ամենից հաճախ հարձակվում է հենց այն ժամանակ, երբ  մարդկանց մենության և մեկուսացման մեջ է տեսնում: Նույն կերպ էլ սկզբում նա հարձակվեց կնոջ վրա, երբ նրան մենակ՝ իր ամուսնուց առանձնացած  գտավ (Ծննդ․  3:1–6):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

12-13․ Եւ անմիջապես Հոգին նրան հանեց տարաւ դեպի անապատ: Եւ սա այնտեղ էր քառասուն օր՝ փորձուելով սատանայից: Եւ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:1
   

Ա. Լոպուխին

Եւ անմիջապէս Հոգին նրան հանեց տարաւ դէպի անապատ: (Սինոդական թարգ․)[12]
   
   Մարկոս ավետարանիչն ասում է, որ Սուրբ Հոգին ուժով է (ἐκβάλλει) Քրիստոսին անապատ տանում: Քրիստոսը կարծես անապատ գնալու և Սատանայի հետ մարտի մեջ մտնելու  անդիմադրելի ցանկություն է զգում:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եւ անմիջապէս Հոգին նրան հանեց տարաւ դէպի անապատ:
(Արարատ թարգ․) Եվ իսկույն Հոգին նրան անապատ տարավ։
(Գրաբար) Նոյնժամայն ՝ հոգին հանէ՛ զնա յանապատ: