Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։38

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նրանց ասաց. «Եկէ՛ք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»:

   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:32

   

Ֆեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նրանց ասաց. «Եկէ՛ք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:36
   

Ա. Լոպուխին

Նրանց ասաց. «Մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ եկել»։ (Սինոդական թարգ․)[38]
   
   Բայց Տերը չի ցանկանում վերադառնալ Կափառնայում: Նա իր աշակերտներին առաջարկում է գնալ հարևան բնակավայրերը (այստեղ «kwmopoleij» բառն ավելի լավ է թարգմանել «բնակավայրեր», ռուսերեն թարգմանության մեջ, չգիտես ինչ պատճառներով, վերոնշյալ արտահայտությունը բաժանված է երկու մասի՝ «գյուղեր» և «քաղաքներ»), այսինքն՝ փոքր քաղաքները, որոնք իրենց կառուցվածքով նման էին պարզ գյուղերի (Նոր Կտակարանի և նույնիսկ Յոթանասնից թարգմանության մեջ այս արտահայտությունն այլևս չի հանդիպում): Տերն այնտեղ էլ է ցանկանում քարոզել, քանի որ հենց դրա համար է Նա եկել կամ, ավելի ճիշտ, աշխարհ եկել (exelhluqa): Վերջին արտահայտությունն անկասկած ցույց է տալիս, որ Քրիստոս աշխարհ է ուղարկվել Իր Հոր կողմից (Ղուկ. 4:43): Հին եկեղեցական մեկնաբանությունների համաձայն՝ Քրիստոս այստեղ մատնանշում է Իր Աստվածային արժանապատվության ճշմարտացիությունը և կամավոր ունայնացումը (տՎոլենբերգ, էջ 68): Մյուս մեկնաբաններն այստեղ միայն քարոզելու ցանկության մասին ակնարկ են տեսնում, որը Նա ունեցել է Կափառնայումից «հեռանալիս» (տե՛ս Լագրանժի գրվածքներում):
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) Եւ նրանց ասաց. «Եկէ՛ք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»:
(Արարատ թարգ․) Նրանց ասաց. «Մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ եկել»։
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա. ՛Յքա՛յք երթիցուք եւ յա՛յլ մաւտաւոր գեղաքաղաքսն, ւ եւ ա՛նդ քարոզեցից. յա՛յս իսկ եկեալ եմ: