Ա. Լոպուխին
Մանուկը մեծացավ, կրծքից կտրվեց: Աբրահամը մեծ խնջույք արեց Իսահակի՝ կաթից կտրվելու օրը [8] (Սինոդական թարգ․)
Հին Արևելքում մանուկներին կրծքով կերակրելը տևում էր շատ երկար: Հերոնիմոսի վկայությամբ ձգվում էր մինչև հինգ տարի, բայց սովորաբար տևում էր երեք տարուց ոչ պակաս, ինչպես երևում է Սուրբ Գրքի տարբեր մասերում (Ա Թագ. 1:22, 2:11, Մնաց. 31:16, Բ Մակ. 7:27)։ Հրեա րաբբինները և Ղուրանը մինչև հիմա հրահանգում են կրծքով կերակրելը չընդհատել երկու տարուց շուտ։ Այս շրջանի ավարտը տոնվում էր հանդիսավոր ընտանեկան խնջույքով, որին կարող էր մասնակցել նաև երեխան։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Մանուկն աճեց, նրան կրծքից կտրեցին, եւ Աբրահամն իր որդի Իսահակի կրծքից կտրուելու առթիւ մեծ խնջոյք արեց:
(Արարատ թարգ․) Եվ մանուկն աճեց ու կաթից կտրվեց, և Աբրահամը Իսահակի կաթից կտրվելու օրը մեծ խնջույք արեց:
(Գրաբար) Եւ աճեաց մանուկն, և հատուցա՛ւ ի ստենէ. և արար Աբրաամ ուրախութի՛ւն մեծ յաւուր յորում հատուցա՛ւ ի ստենէ Իսահակ որդի իւր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: