Ծննդոց գրքի մեկնություն 2:20

Սրբ. Եփրեմ Ասորի

Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:19

   

Ա. Լոպուխին

Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին և դաշտային բոլոր գազաններին տվեց անուններ, բայց Ադամի համար չգտնվեց իր նմանությունն ունեցող մի օգնական: (Սինոդական թարգ․)[20]
   

   Եվ Ադամը բոլոր անասուններին ... տվեց անուններ.. Քանի որ անվանակոչությունը պատահական չէր, այլ հիմնված էր անվանակոչվող էակների բնությանը ծանոթ լինելու վրա և մեծ մասամբ իր հիմքում պարունակում էր ապագա այս կամ այն անունը կրողի առավել բնութագրական հատկանիշները, ապա դա վկայում է առաջին մարդու մտավոր զարգացման համեմատաբար բարձր դրության մասին: Բացի դրանից, ըստ Հովհան Ոսկեբերանի մեկնության, Ադամի՝ կենդանիներին անուններ տալը մատնանշում էր նրա իշխանությունը նրանց վրա. «Մարդիկ սովորություն ունեն իրենց գնած ստրուկների անունները փոխելը իշխանության նշան համարել. այդպես էլ Աստված հարկադրում է Ադամին, իբրև տեր, անուններ տալ բոլոր անասուններին» (Սաղմ. 8։6–7, 146։4, Դ Թագ. 23։34, 24։17):

    Բայց Ադամի համար չգտնվեց ... օգնական ... Այդ խոսքերում ասես հնչում է առաջին մարդու լուռ թախիծը՝ առաջացած երկրի վրա իր լիակատար միայնության գիտակցությունից, և լսվում է նրա բացահայտ և ուժեղ ցանկությունը լրացնելու պակասը, ինչն էլ բարեգութ Աստված առանց հապաղելու շուտով իրականացրեց:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական:
(Արարատ թարգ․) Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի թռչուններին ու դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց, բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց:
(Գրաբար) Եւ կոչեաց Ադամ անուանս ամենայն անասնոց, և ամենայն թռչնո՛ց երկնից, և ամենայն գազանա՛ց վայրի. բայց Ադամայ ո՛չ գտաւ օգնական նման նմա: