Ա. Լոպուխին
17-18. Աստված անսաց Լիային: Սա հղիացավ և Հակոբի համար հինգերորդ որդի ծնեց: [17] Լիան ասաց. «Աստված տվեց իմ վարձը այն բանի համար, որ իմ աղախնին տվեցի իմ ամուսնուն»: Եվ նա նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է վարձ: (Սինոդական թարգ․)
«Քանի որ Աստված տեսավ, որ Լիան վշտից ճնշվել է և չի օգտվում իր դիրքից, լսեց նրան» (Հովհան Ոսկեբերան, 56, 604): Իր հինգերորդ որդու ծնունդը Լիան իր աղախնուն Հակոբին տրամադրելու համար է Աստծո պարգև համարում: Այդ ժամանակների մտածողության հետևանքով (և անգամ Հակոբի հանդեպ ունեցած մեծ սիրուց դրդված) է նա կարծում, որ այս արարքը գովասանքի է արժանի: Իսաքար անվան մեջ (եբր. կա´մ «պարգև կբերի», այսինքն` Աստված, Քերիով «issa scnakar», կա´մ «պարգև կա » Քեթիբով «esch sakar») Լիան արտահայտում է վրեժխնդրության, հատուցման գաղափարը` մատնանշելով մի կողմից` հօգուտ աղախնու իր ինքնահրաժարումը, իսկ մյուս կողմից` Ռաքելին տված մանրագորի վարձի դիմաց Հակոբին նվաճելը:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Սա յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց հինգերորդ որդի:
(Արարատ թարգ․) Եվ Աստված լսեց Լիային. նա հղիացավ և Հակոբի համար ծնեց հինգերորդ որդուն:
(Գրաբար) Եւ լուաւ Աստուած Լիայ։ Յղացաւ՝ և ծնաւ Յակոբայ որդի հինգերորդ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: