Ա. Լոպուխին
25-26. Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբը Լաբանին ասաց. «Ինձ թո՛ւյլ տուր, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը: [25] Տո՛ւր կանանց, որոնց համար ծառայեցի քեզ, ու իմ որդիներին, որպեսզի գնամ: Դու ինքդ էլ գիտես, թե ինչ ծառայություն մատուցեցի քեզ»: (Սինոդական թարգ․)
Հովսեփի ծննդից անմիջապես հետո, երբ Հակոբի ծառայության 14 տարիների ժամկետը լրացավ Լաբանի մոտ, Հակոբը՝ իր երկիրը վերադառնալու հաստատակամություն է արտահայտում: Մի գուցե այս ցանկությունը նրա մեջ արթնացավ, երբ տնից լուր ստացավ (ըստ ավանդության` Ռեբեկան Հակոբի մոտ էր ուղարկել նրա ստնտու Դեբորային (Ծննդ. 35:8)` վերադարձնելու նրան իր երկիրը, ինչպես որ խոստացել էր (Ծննդ. 27:45, տե´ս Փիլիպ. 184): Բայց հիմնականում այն ծանր գիտակցությունն էր, որ 14 տարիների անվարձահատույց կատարած աշխատանքը գծուծ Լաբանի մոտ նրան ոչինչ չէր տվել: Նա ոչինչ ձեռք չէր բերել իր ընտանիքի համար, իսկ մինչ այդ Հակոբը («ինձ թույլ տուր, որ գնամ», «դու ինքդ էլ գիտես, թե ինչ ծառայություն մատուցեցի քեզ» խոսքով) ակնարկում է, որ վաստակել է որոշակի դրամական օժանդակություն Լաբանից, և Լաբանը հասկանում է այս ակնարկը: Չնայած Հակոբը դեռ Լաբանի մոտից հեռանալու վերջնական վճիռ չէր կայացրել, գուցե նաև այն պատճառով, որ նա կարող էր համաձայնել աշխատանքի նոր պայմաններով աներոջ մոտ մնալ: Ուստի այդ պատճառով Հակոբը հաստատակամորեն նպատակ է դնում` ապահովելու իր մեծաթիվ ընտանիքը բարոյապես ոչ այնքան մաքուր միջոցներով, ինչը կտեսնենք հաջորդիվ:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Երբ Ռաքէլը ծնեց Յովսէփին, Յակոբն ասաց Լաբանին. «Ինձ թո՛յլ տուր, որ գնամ իմ բնակավայրն ու իմ երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբն ասաց Լաբանին. «Թույլ տուր, որ իմ բնակավայրն ու իմ երկիրը գնամ:
(Գրաբար) Եւ եղև իբրև ծնաւ Ռաքէլ զՅուսէփ, ասէ Յակոբ ցԼաբան. Արձակեա՛ զիս զի երթա՛յց ՚ի տեղի իմ և յերկիր իմ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: