Ծննդոց գրքի մեկնություն 30:29

Ա. Լոպուխին

29-30. Հակոբը նրան ասաց. «Դու գիտես, թե որքան ծառայեցի քեզ, և թե որքան ոչխար էիր հանձնել ինձ: [29] Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիվ էին, իսկ այժմ դրանց թիվը անչափ աճել է: Տեր Աստված քեզ օրհնեց քո տուն իմ ոտք դնելու առթիվ: Արդ, ե՞րբ եմ ես իմ տան համար աշխատելու»:(Սինոդական թարգ․)
   
   Նոր պայման է կնքվում փեսայի և աներոջ միջև, որն արտաքինից բնութագրվում է տիպիկ արևելյան քաղաքավարությամբ ու երկարաբանությամբ. սրա հետ նաև ի ցույց է դրվում Լաբանի անսահման հաշվենկատությունը: Հակոբն իր պատասխանում կրկնում է Լաբանի միտքը՝ իր գալուց ի վեր տնտեսության բարգավաճման մասին, և արդեն պարզ արտահայտում է հօգուտ սեփական ընտանիքի աշխատել սկսելու իր մտադրությունը:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Յակոբն ասաց նրան. «Դու գիտես, թէ որքան ծառայեցի քեզ, եւ թէ որքան ոչխար էիր յանձնել ինձ: Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիւ էին,
(Արարատ թարգ․) Եվ Հակոբ ասաց Լաբանին. «Դու գիտես, թե ես ինչպես ծառայեցի քեզ և ինչպես պահեցի քո անասուններին:
(Գրաբար) Ասէ ցնա Յակոբ. Դու գիտե՛ս որչափ ինչ ծառայեցի քեզ. և ո՞րչափ խաշն էր քո առ իս. սակաւի՛կ ինչ էր յառաջ քան զիս,