Ծննդոց գրքի մեկնություն 34:26

Ա. Լոպուխին

Նրանք սրի քաշեցին նաև Եմորին ու նրա որդի Սյուքեմին, իսկ Սյուքեմի տնից վերցրին Դինային ու գնացին: [26] (Սինոդական թարգ․)
   
   Զոհվում են նաև իրենց ժողովրդին դժբախտության պատճառ հանդիսացողները` Եմորն ու Սյուքեմը։ Իսկ հետո Սյուքեմի տնից տարվում է  Դինան, որը կա՛մ Սյուքեմի կողմից գերեվարված օրից էր այնտեղ (հ. 2), կա՛մ էլ թլպատությունից անմիջապես հետո (վրիժառու եղբայրները միտումնավոր կարող էին Դինային թողնել Սյուքեմի տանը, որպեսզի քնեցնեին նրա զգոնությունը): Միդրաշը նշում է, որ խայտառակված Դինան հուսահատության մեջ էր այնքան ժամանակ, մինչև որ Շմավոնը մխիթարեց նրան իր հետ ամուսնանալու խոստումով: Ծննդ. 46:10–րդ  համարում Շմավոնի՝ քանանացու որդի կոչվող վեցերորդ զավակը, ըստ Միդրաշի, Դինայի որդին էր, որ այստեղ կոչվում է քանանացի՝ իբրև քանանացիների կողմից պղծված (Beresch Par., 80, s 396):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Նրանք սրի քաշեցին նաեւ Եմորին ու նրա որդի Սիւքեմին, իսկ Սիւքեմի տնից առան Դինային ու գնացին:
(Արարատ թարգ․) Եվ Եմորին ու նրա որդի Սյուքեմին սրի քաշեցին և Սյուքեմի տանից վերցրին Դինային ու դուրս եկան:
(Գրաբար) Եւ զԵմովր եւ զՍիւքեմ զորդի նորա սպանին ի սուր սուսերի, եւ առին զԴինա ի տանէ Սիւքեմայ` եւ ելին: