Ա. Լոպուխին
Սա քո հոր Աստծուց է, որ քեզ պետք է օգնի, Ամենակարողից, որ քեզ պիտի օրհնի վերին՝ երկնային օրհնություններով և ցածում պառկած անդունդի օրհնություններով, ստինքների ու արգանդի օրհնություններով: [25] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 49:22
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) նրա՛ կողմից, ով զօրացրեց Իսրայէլին՝ Աստծուց քո հօր: Եւ քեզ օգնեց Աստուածն իմ, նա օրհնեց քեզ ի վերուստ օրհնութեամբ մի երկնային, ամէն ինչով լի երկրի օրհնութեամբ եւ օրհնեց նաեւ ստինք ու արգանդ:
(Արարատ թարգ․) Քո հոր Աստծուց է, Ով օգնելու է քեզ. Եվ Ամենակարողից է, Ով օրհնելու է քեզ Ի վերուստ երկնային օրհնություններով,
Խորխորատներում պառկած անհուն անդունդների օրհնություններով, Ստինքների և արգանդի օրհնություններով:
(Գրաբար) յԱստուծոյ հաւրն քոյ, եւ աւգնեաց քեզ Աստուած իմ. եւ աւրհնեաց զքեզ յաւրհնութիւն երկնից ի վերուստ. եւ զաւրհնութիւն երկրի` լի ամենայնիւ. վասն աւրհնութեանց ստեանց եւ արգանդի

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: