Ծննդոց գրքի մեկնություն 49:27

Ա. Լոպուխին

Բենիամինը պատառոտող գայլ է, առավոտյան՝ իր որսն ուտող, երեկոյան՝ ավար բաշխող: [27] (Սինոդական թարգ․)
   
   Բենիամինի ցեղի համար ռազմատենչություն և որոշ առումով վայրագություն (սրա ապացույցը ղևտացու հետ Գաբայում պատահած հայտնի դեպքն է. Դատ. 20։4-10) է կանխասվում: Բենիամինի ցեղից են սերում Ավոդը (Դատ. 3։15), Սավուղը, իսկ հետագայում՝ Պողոս առաքյալը:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Բենիամի՛ն՝ յափշտակող գա՛յլ, առաւօտեան իր որսն ուտող, երեկոյեան պատառ բաշխող»:
(Արարատ թարգ․) Բենիամինը հոշոտող գայլ է. Առավոտյան որսը պիտի ուտի, Երեկոյան՝ կողոպուտը կբաժանի»:
(Գրաբար) Բենիամին` գայլ յափշտակաւղ, զայդունն դեռեւս ուտիցէ. եւ առ երեկս բաշխեսցէ կերակուրս: