Ա. Լոպուխին
Ենոքը վաթսունհինգ տարեկանում ծնեց Մաթուսալեհին։ (Սինոդական թարգ․)[21]
Ենոքը... ծնեց Մաթուսալեհին... Այս անվան եբրայերենից բառացի թարգմանությունը, հեղինակավոր եբրայագետների կարծիքով, նշանակում է «նետի այր, զենքի մարդ»: Քանի որ առավել հավանական հաշվարկներով Մաթուսալեհը վախճանվել է հենց ջրհեղեղի տարում, ապա հնարավոր են համարում նրա անվան մեջ տեսնելու, նրա մահվան խորհրդավոր կանխագուշակումը, աստվածային բարկության նետից՝ ջրհեղեղից: Եվ դա առավել հավանական է, քանի որ Մաթուսալեհի հայրը՝ արդար Ենոքը, ըստ Հուդա առաքյալի (Հուդ. 1:14–15), մարգարեացել էր ջրհեղեղի մասին: Հետևաբար, այսպիսի կանխագուշակման ոգով կարող էր իր որդուն համապատասխան անուն տալ:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային:
(Արարատ թարգ․) Եվ Ենոքն ապրեց վաթսունհինգ տարի և ծնեց Մաթուսաղային:
(Գրաբար) Եւ եկեաց Ենոք ամս հարևր վաթսուն և հինգ, և ծնաւ զՄաթուսաղա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: