Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:29

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ ահա նրանք աղաղակեցին. «Դու ի՞նչ ունես մեզ հետ, Հիսո´ւս, Աստծո՛ւ Որդի։ Դու այստեղ ես եկել, որ ժամանակից շուտ մեզ տանջե՞ս»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:28
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»:

   

   Եվ ահա աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կա մեր և Քո միջև, Հիսո՛ւս, Աստծո՛ Որդի, եկար, որ տարաժամ տանջե՞ս մեզ»:

   Այս աղաղակը ցույց է տալիս, որ կսկծալի տանջանք էին ծածուկ կրում այդ աստվածային զորությունից: Նաև՝ Նրան, Ում նավորդները մարդ էին խոստովանում, դևերն աղաղակելով Աստծո Որդի դավանեցին, և ովքեր ծովում պատահածը չհասկացան, դևերից լսելով՝ զարհուրեցին: Սրանք երկյուղից բողոքում էին. «Ի՞նչ կա մեր և Քո միջև», այսինքն՝ մեզնից ո՞վ է անհնազանդ Աստվածությանդ հրամաններին, որ տանջանքի ես ենթարկում: Նաև՝ մեզ համար վճիռ է սահմանվել, որ գալիք Օրում ենք տանջանք կրելու, իսկ Դու Քո առաջին գալստյան ժամանակ ես տարաժամ տանջում մեզ: Կարծեք ասում են. որ տանջվելու ենք, ստույգ գիտենք, սակայն սա՛ չէ ժամանակը: Իրենց անօրենությունների համար չկարողացան ասել թե՝ «Մեղք չենք գործել», քանի որ Նրա արարածներին զանազան կտտանքներով չարչարում էին և իրենց գողության մեջ բռնվեցին: Կարծեցին, թե [Տերը] չի սպասում դատաստանի ժամանակին, այդ պատճառով էլ աղաչում էին: Բայց այս խոսքից հայտնի դարձավ, որ [սատանան] սկզբում միայն փառքից զրկվեց, իսկ Քրիստոսի գալստյան ժամանակ բոլորովին զորությունը կորցրեց, և երկրորդ [գալստյան] ժամանակ էլ, ըստ արդար իրավունքի, նրանից վրեժ կլուծվի:

   Այս խոսքն ուրիշ կերպ էլ ենք հասկանում: Լրբության պատճառով [դևը] վիճում է իր Ստեղծչի հետ թե՝ «Ի՞նչ կա մեր և Քո միջև, Հիսո՛ւս, Աստծո՛ Որդի», այսինքն՝ «Ի՞նչ կա Քեզ պատկանածներից մեզ մոտ, որովհետև [մեր ունեցած] տեղը, շնորհն ու փառքը վերցրիր, և մենք միայն [մեր հրեշտակային] բնությունն ենք պահպանել: Այն պատճառով ապստամբեցինք Քո դեմ, որ չտանջվենք. որովհետև մեկն իրավունք ունի իրեն հնազանդների՛ն տանջելու և ոչ թե ապստամբներին»: Այս [խոսքով դևերը] ցույց տվին, որ կամովի՛ն են Աստծո իշխանությունից հրաժարվել, թեպետ դրանով չեն ազատվում տանջանքից:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:28
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծու, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:28