Ա. Լոպուխին
«Եվ ես տեսա. և ահա չորս անիվներ կային քերովբեների կողքին, ամեն մի քերովբեի մոտ՝ մի անիվ, և անիվներն իրենց տեսքով ասես ոսկեքարից լինեին»։[9] (Սինոդական թարգ․)
Սույն 9-րդ համարը դիտարկի՛ր 1:15-16-րդ համարների հետ համեմատությամբ։ Այստեղ վերացվում է անիվների քանակի վերաբերյալ երկիմաստությունը, որն առկա էր առաջին գլխում։ Անիվների մասին այնտեղ ասվում էր, որ կարելի է ենթադրել, ինչպես որ ենթադրում էլ էին որոշ մեկնաբաններ, որ կար միայն մեկ անիվ. անիվների համեմատությունը «տոպազ»-ի («թարշիշ») հետ լրացվում է վերջինիս «քար» բնորոշմամբ։ Սակայն այնտեղ չէր ասվում, թե ինչ դիրքում էր գտնվում յուրաքանչյուր անիվն իր քերովբեի հետ հարեբերակցության պայմաններում (այն նկատառումը, որ անիվը գտնվում էր միանգամից բոլոր չորս երեսներին դեմ հանդիման, բաց թողնվեց, հավանաբար, այն ըմբռնելու խրթինության և երևակայական անհամապատասխանության պատճառով)։ Այնտեղ չէր նշվում նաև, որ անիվները տոպազից էին ո՛չ միայն իրենց արտաքին տեսքով, այլ նաև կառուցվածքային առումով (նկատառում, որը նույնպես դյուրությամբ ընկալելի չէ և բաց է թողնված, ինչպես նախորդը՝ Յոթանասնից թարգմանության առաջին գլխում):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տեսնում էի նաեւ, որ ահա չորս անիւներ կային քերովբէների մօտ, ամէն մի քերովբէի ետեւում՝ մի անիւ: Եւ անիւների տեսքը նման էր կարկեհան ակի տեսքին:
(Արարատ թարգ․) Ես նայեցի. ահա չորս անիվներ կային քերովբեների կողքին, ամեն մի քերովբեի մոտ՝ մի անիվ, և անիվների տեսքը ոսկեքարի տեսքի նման էր։
(Գրաբար) Տեսանէի՝ և ահա անիւք չորք կային մե՛րձ առ քերովբէսն մի մի անիւ զհետ միոյ միոյ քերովբէի. և տեսիլ անուոցն իբրև զտեսիլ ակա՛ն կարկեհանի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: