Ա. Լոպուխին
«Որովհետև մարգարեական ոչ մի տեսիլք այլևս ունայն չի լինի, և ոչ մի կանխասացություն կեղծ չի լինի Իսրայելի տան մեջ»։ [24] (Սինոդական թարգ․)
Սլավոնական տեսքտը սույն հատվածի համար մեկ այլ միտք է հաղորդում. Իսրայելն այլևս չի ունենալու կեղծ մարգարեներ և գուշակներ: Այս երկու դասի ներկայացուցիչների կանխատեսումների չիրականացման պատճառով տկարացել էր ճշմարիտ մարգարեությունների նկատմամբ հավատը։ Այդ իսկ պատճառով էլ, վերականգնելու համար այդ հավատը և դրա հետ մեկտեղ նաև հենց Աստծո՛ պատիվը, Ով ճշմարիտ մարգարեների միջոցով Ինքն իսկ էր խոսել գալիքի մասին, անհրաժեշտ էր, բացի մարգարեությունների շուտափույթ կատարումից, արմատախիլ անել անել նաև կեղծ մարգարեներին։ Այսպիսով, սույն համարը մատնացույց է անում այդ նպատակին հասնելու երկրորդ միջոցը (առաջին միջոցը ներկայացված էր 23-րդ համարում)։
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Այլեւս ոչ մի սուտ տեսիլք չի լինելու Իսրայէլում, ոչ էլ հաճոյական գուշակութիւններ՝ Իսրայէլի զաւակների համար:
(Արարատ թարգ․) Որովհետև այլևս Իսրայելի տան մեջ ոչ մի ունայն տեսիլք և շողոքորթող գուշակություն չպիտի լինի։
(Գրաբար) Զի ո՛չ ևս եղիցի ամենայն տեսիլ սուտ, և որ խօսիցի ըղձութեամբ և շնորհուկս 'ի մէջ որդւոցն Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: