Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, այս մարդիկ իրենց կուռքերը զետեղել են իրենց սրտերում և իրենց ամբարշտության գայթակղությունը դրել են իրենց դեմքերի առաջ. մի՞թե Ես կարող եմ պատասխանել նրանց»։ [3] (Սինոդական թարգ․)
«Կուռքերը զետեղել են․․․սրտերում» - սա կռապաշտության ծայրահեղ դրսևորումը չէր:
«Ամբարշտության գայթակղությունը դրել են իրենց դեմքերի առաջ» - այս արտահայտությամբ մարգարեն մատնացույց է անում կռապաշտության արտաքին դրսևորման եղանակը, ճիշտ այնպես, ինչպես որ նախորդող արտահայտությամբ էլ շեշտադրում էր ներքին հակվածությունը դեպի կռապաշտությունը։ Քանի որ եբրայեցերեն տեքստում առաջին արտահայտության մեջ նույնպես կուռքերը հիշատակվում են ոչ թե իրենց «սեփական» անունով, այլ «պղծություններ» անվամբ, ուստի և Յոթանասնից թարգմանությունն այս հատվածից ամբողջովին հեռացնում է «կուռքեր» հասկացությունը և երկու արտահայտություններն էլ թարգմանում է հետևյալ կերպ. «Ձեր մտածումները զետեղել ձեր սրտերի վրա և ձեր անիրավությունների տանջանքները ձեր դեմքերի առաջ դնելով», ինչն էլ Հերոնիմոս Երանելու կարծիքով նշանակում է՝ «նրանք ինձ մոտ գալիս են միևնույն մտածումներով՝ հուսահատվելով լավագույններից և պատրաստ լինելով պատժի։
«Մի՞թե Ես կարող եմ պատասխանել նրանց» - սա մի հարց է, որը համարժեք է խստագույն ժխտման:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:1
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, այդ մարդիկ իրենց մտադրութիւնները իրենց սրտի մէջ են դրել, իրենց անիրաւութիւնների պատճառած տանջանքները դրել են իրենց առջեւ: Ե՞ս եմ տալու դրանց պատասխանը:
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, այս մարդիկ իրենց կուռքերը բարձրացրել են իրենց սրտերում և իրենց անօրենության գայթակղությունը դրել են իրենց դեմքերի առաջ. մի՞թե ես երբևէ պիտի պատասխանեմ նրանց։
(Գրաբար) Որդի մարդոյ, արքդ այդոքիկ եդին զխորհուրդս իւրեանց 'ի սիրտս իւրեանց, և զտանջանս անիրաւութեանց իւրեանց եդին առաջի երեսաց իւրեանց. թէ իցէ տալով տա՛ց դոցա պատասխանի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: