Ա. Լոպուխին
«Սակայն դու Իմ զավակներին նույնպես մորթեցիր և նրանց մատնեցիր՝ կրակի միջով անցկացնելով նրանց»։ [21] (Սինոդական թարգ․)
Վշտի և ափսոսանքի ուժգին զգացումից առաջանում է խոսքի այս կրկնությունը:
«Իմ զավակներին (որդիներին)» - այս արտահայտությունը գործածվում է առհասարկ «երեխաներ» իմաստով, չնայած որ արական սեռին պատկանող զավակներին զոհաբերելը գերադասելի էր համարվում իգական սեռի ներկայացուցիչներին զոհաբերելուց։ Այրվելուց առաջ զոհաբերվող մարդիկ սպանվում էին։
«Անցկացնելով նրանց» - բնագրային տեքստում չի ասվում՝ «կրակի միջոցով», քանի որ այդ բառը զուտ տեխնիկական նշանակություն ունի:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Իբր թէ քիչ համարեցիր քո պոռնկանալը, զաւակներիս էլ նրանց քաւութեան զոհ դարձրիր, ընծայաբերեցիր:
(Արարատ թարգ․) որ դու մորթեցիր իմ զավակներին և նրանց իբրև զոհ մատուցեցիր։
(Գրաբար) և զեներ զորդիսն իմ, և արարեր զնոսա նոցա ջնջոցս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: