Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։46

Ա. Լոպուխին

«Քո մեծ քույրը Սամարիան է, որն իր դուստրերի հետ բնակվում է քեզանից դեպի ձախ, իսկ քո փոքր քույրը, որը բնակվում է քեզանից դեպի աջ, Սոդոմն է՝ իր դուստրերի հետ»։ [46] (Սինոդական թարգ․)
   

   Սամարիան կոչվում է Երուսաղեմի ավագ քույրը, իսկ Սոդոմը՝ կրտսեր քույրը, ո՛չ թե այս քաղաքների և թագավորությունների ժամանակագրական հնության պատճառով (այդ դեպքում հակառակ հաջորդականությունը պիտի լիներ), այլ տարածքի մեծության և ունեցած պատմական նշանակության կարևորության պատճառով։ «Դեպի ձախ», այսինքն՝ հյուսիս, դեպի աջ, այսինքն՝ հարավ, քանի որ մոլորակի երկրները հաշվվում են դեմքով դեպի արևելք դառնալով և ըստ այդմ դիտարկելով: Սամարիայի և Սոդոմի դուստրերը նրանց ենթակա քաղաքներն ու տարածքներն են, և, իմիջիայլոց, «Սոդոմի դուստրեր» արտահայտության ներքո կարելի է հասկանալ նաև ամմոնա-մովաբական քաղաքները։
--------------------------------
[46](Էջմիածին թարգ․) Ձեր աւագ քոյրը Շամրինն 877 է, որ իր դուստրերի հետ բնակւում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քոյրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակւում է քո աջ կողմում:
(Արարատ թարգ․) Քո մեծ քույրը Սամարիան է, ինքն ու իր դուստրերը, որոնք բնակվում են քո հյուսիսային կողմում, իսկ քո փոքր քույրը, որ բնակվում է քո հարավում, Սոդոմը և նրա դուստրերը։
(Գրաբար) և քոյր ձեր երէց Շամրնի, ի՛նքն և դստերք իւր, որ բնակեալ է 'ի ձախմէ քումմէ. և քոյր քո կրսեր, որ բնակեալ է ընդ աջմէ քումմէ, Սոդոմ և դստերք իւր: