Ա. Լոպուխին
««Այն բանի համար, որպեսզի դու հիշես և ամաչես, և որպեսզի բերանդ դարձյալ բացել չկարողանաս ամոթի պատճառով, երբ Ես քեզ ներեմ այն ամենը, ինչ դու կատարել ես»,- ասում է Տեր Աստված»։ [63] (Սինոդական թարգ․)
Աստծո անսահման ողորմածությունն Իսրայելում առաջ կբերի ամենախորը ապաշխարությունը, որին էլ պիտի հետևի շտկվելը: Սակայն չի կարելի չնկատել, թե այս խոստումը որքան է տարբերվում քրիստոնյաներին տրված խոստումից, որքան տարբեր է դարձի եկած Իսրայելի համար այստեղ կանխատեսվող հոգեվիճակը քրիստոնյային խոստացված բերկրալից հոգեվիճակից: Սրանից հետևում է, թե Աստծո տվածը որքա՜ն ավելի մեծ է եղել այն ամենից, ինչը որ Նա խոստացել էր: Միգուցե նաև հինկտակարանյան մարդու մարգարեական գիտակցությունն անկարող եղավ ներթափանցելու քրիստոնեական վերածնված հոգու լուսավոր խորությունների մեջ: Այդուհանդերձ, չպետք է մոռանալ, որ մարգարեն այստեղ հրամայական ունի նկարագրելու միայն ու միայն նոր Իսրայելի գալիք ապաշխարությունը:
--------------------------------
[63](Էջմիածին թարգ․) Որպէսզի յիշես ու ամաչես ու քո կրած անարգանքների պատճառով այլեւս չհամարձակուես բերանդ բաց անել, քաւութիւն պիտի տամ այն բոլոր չարագործութիւններիդ, որ կատարել ես»», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Որպեսզի հիշես և ամաչես, բերանդ դարձյալ բացել չկարողանաս քո անարգանքի պատճառով, երբ ես քեզ քավություն պարգևեմ քո բոլոր կատարածների համար»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) զի յիշեսցես՝ և ամաչեսցես, մի՛ ևս լիցի քեզ բանալ զբերանս քո առաջի անարգանաց քոց, ի քաւել ինձ զամենայն գործս քո զոր գործեցեր. ասէ Ադովնայի Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: