Ա. Լոպուխին
«Ինչը որ նա ամենևին էլ չէր անում, և լեռների վրա զոհաբերություն է ուտում և իր մերձավորի կնոջը պղծում է»։[11] (Սինոդական թարգ․)
«Ինչը որ նա ամենևին էլ չէր անում» - այստեղ խոսքն արդար հոր մասին է։ Սլավոներենում՝ «Չի հետևել իր արդար հոր ճանապարհին»: Չնայած որ մեղքերի թվարկումը հետագայում ներկայացվում է 6-8-րդ համարների նմանությամբ, բայց հերթականությունը փոփոխվում, ինչը վկայում է այն մասին, որ Եզեկիելը չէր սիրում մեխանիկորեն վերաշարադրել իր խոսքերը, այլ նրա խոսքը կենդանի էր։ Միաժամանակ, նախորդող ցանկի համեմատ այստեղ որոշակի բացթողումներ են արվել։ Այսպես՝ «իր հացը տալիս է …», «ծածկում է մերկին» արտահայտություններն այս ցանկում բացակայում են (մի՞թե արյուն թափողը կարող է դա անել): Իսկ ահա արդեն երրորդ ցանկում (15-17-րդ համարներ), երբ թվարկվում են արդարների «առանձնահատկությունները», այս վերոնշյալ արտահայտությունները դարձյալ հիշատակվում են:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) իր արդար հօր ճանապարհով չի ընթացել, լեռների վրայ զոհաբերուածն է կերել,
(Արարատ թարգ․) և նա այս ամենը չանի, բայց սարերի վրա ուտի և իր ընկերոջ կնոջը պղծի,
(Գրաբար) ’ի ճանապարհս հօրն իւրոյ արդարոյ՝ ո՛չ գնաց. և ‘ի վերայ լերանց եկեր զոհեալ. և զկին ընկերի իւրոյ պղծեաց.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: