Եզեկիելի մարգարեության մեկնություն 18։23

Ա. Լոպուխին 

«Մի՞թե Ես ցանկանում եմ անօրենի մահը, - ասում է Տեր Աստված, - թե՞ այն, որ նա հետ դառնա իր ճանապարհներից ու ապրի»։ [23] (Սինոդական թարգ․)
   

   «Այս խոսքերն ամբողջ գրքի մեջ առկա ամենաարժեքավոր խոսքերն են» (Կրեչմար), «Հին Կտակարանի աստվածաբանության բարձրակետը» (Բերթոլետ): Եզեկիելն այստեղ բարձրանում է մինչև Աստծո շնորհի մասին նորկտակարանյան տեսության գագաթնակետը (Ա Տիմ. 2։4, Բ Պետ․ 3:9): Սույն համարը մեզ սովորեցնում է, թե ինչպես պետք է հասկանալ Աստծո արդարության վերաբերյալ Եզեկիելի այն թվացյալ խիստ և մռայլ հայացքները, որոնցով ներշնչված էր նրա մարգարեության ամբողջ առաջին մասը:

--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Մի՞թէ ես մեղաւորի մահն եմ տենչում, - ասում է Տէր Աստուածը, - եւ ոչ թէ այն, որ նա չար ճանապարհից յետ դառնայ ու ապրի:
(Արարատ թարգ․) Մի՞թե ինձ հաճելի է ամբարիշտի մեռնելը,- ասում է Տեր Աստված,- այլ իր ճանապարհից նրա դարձի գալն ու ապրելը։
(Գրաբար) Միթէ կամելով կամիցի՞մ զմահ մեղաւորին ասէ Տէր Տէր՝ որպէս զդառնալ նորա ‘ի չար ճանապարհէ՝ և կեալ: