Ա. Լոպուխին
5-9․ «Եթե մի մարդ արդար է և իրավունք ու արդարություն է գործում»։ [5] «Լեռների վրա զոհաբերություն չի ուտում և իր աչքերը չի դարձնում դեպի Իսրայելի տան կուռքերը, իր մերձավորի կնոջը չի պղծում և չի մերձենում իր սեփական կնոջը նրա՝ անմաքրությունից մաքրվելու ընթացքում»։
«Ոչ մեկին չի ճնշում, պարտապանին վերադարձնում է պարտքի գրավը, չի հափշտակում, իր հացը տալիս է սովածին և մերկին ծածկում է հագուստով»։ «Վաշխով փող չի տալիս և տոկոս չի վերցնում, անիրավությունից հետ է պահում իր ձեռքը, արդար դատաստան է տեսնում մարդու և մարդու միջև»։ «Գործում է Իմ պատվիրանների համաձայն և Իմ հրամանները կատարում է ազնվությամբ, ապա ուրեմն նա արդար է, նա անպատճառ պիտի ապրի»,- ասում է Տեր Աստված»»։(Սինոդական թարգ․)
4-րդ համարում առաջ քաշված դրույթը հստակորեն ապացուցելու համար մարգարեն 5-9-րդ համարներում ներկայացնում է բարեպաշտ հոր, ամբարիշտ որդու և բարեպաշտ թոռան վարքագծի ամբողջական հակադրության մի օրինակ, և ինչպես ենթադրվում է, մարգարեի համար որպես նախատիպ են ծառայել պատմական դեմքեր Եզեկիան, Մանասեն և Հոսիան:
«Իրավունք ու արդարություն է գործում» - այս երկու հասկացությունները սովորաբար ընդգրկում են օրենքի կատարման բոլոր դրույթները, և, իմիջիայլոց, առաջին հասկացության ներքո, ամենայն հավանականությամբ, ենթադրվում են ավելի բարոյական և իրավական պարտականությունները, իսկ երկրորդ հասկացությամբ նկատի են առնվում կրոնական պարտավորությունները:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Բայց եթէ մէկն արդար է, գործադրում է օրէնքներս ու արդարութիւնը,
(Արարատ թարգ․) Եթե մի մարդ արդար է և իրավունք ու արդարություն գործի,
(Գրաբար) Այլ մարդն որ արդա՛ր իցէ, և առնիցէ զիրաւունս և զարդարութիւն.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: